Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Instagram Reel Creator

Ալեքս Տեքստիլ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ`
25.06.2025

Նկարագրություն

Ընկերությունը հրավիրում է ստեղծագործ ու մոդեռն մտածողությամբ մասնագետի՝ միանալու մեր թիմին որպես Instagram Reel Creator։ Այս դերում դուք պատասխանատու կլինեք բրենդի վիզուալ պատմությունների փոխանցման համար:

Պարտականություններ

  • Ռիլերի (Reels) գաղափարների մշակում՝ ըստ բրենդի դիրքավորման,
  • Նկարահանում և մոնտաժում,
  • Տեքստերի, երաժշտության և էֆեկտների համադրություն՝ Instagram ալգորիթմին համապատասխան,
  • Արտադրական գործընթացների, արտադրանքի և բրենդի ներկայացում կրեատիվ տեսանկյունից։

Պահանջներ

  • Մինիմում 1-3 տարվա փորձ՝ սոցիալական մեդիա կոնտենտ ստեղծման ոլորտում,
  • Տիրապետում մոնտաժային հարթակներին,
  • Արագ, ճշգրիտ և պատասխանատու աշխատանքային մոտեցում,
  • Թիմային աշխատանքում ներառվելու, նախաձեռնություն ցուցաբերելու պատրաստակամություն,
  • Ստեղծագործական և կրեատիվ մոտեցում վիզուալ բովանդակության մշակման գործում։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/19
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
010484815

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում