Ինժեներ
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ
Նկարագրություն
Փնտրում ենք ինժեներների՝ մեր մեծ ու պրոֆեսիոնալ թիմին միանալու, ինչպես նաև Երևան քաղաքի շինարարական մեգա նախագծերից մեկում ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։
Պարտականություններ
- Կատարել շենք-շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկներ և իրականացնել գծագրային վերահսկողություն,
- Կազմել նախահաշիվներ, թերությունների և թաքնված աշխատանքների ակտեր,
- Հաստիքից բխող այլ պարտականություններ և հանձնարարականներ։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Համակարգչային գիտելիքներ (MS Օffice, Autocad),
- Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
- ՀՀ-ում գործող շինարարական կանոնների և նորմերի տիրապետում։
Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում,
- Աշխատանք ընտանեկան և պրոֆեսիոնալ թիմում,
- Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում,
- Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն
Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է: