Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-տեխզննող

Celsius LLC

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 300,000-400,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ`
30.11.2025

Պարտականություններ

1. Տեխնիկական հսկողություն

  • Իրականացնել օդափոխության, հովացման և ջեռուցման համակարգերի տեղադրման, հավաքման և շահագործման աշխատանքների հսկողություն,
  • Հետևել, որպեսզի աշխատանքները իրականացվեն հաստատված նախագծերին, տեխնիկական փաստաթղթերին և նորմատիվ պահանջներին համապատասխան։

2. Շինհրապարակում աշխատանքների հսկողություն

  • Կատարել պարբերական ստուգումներ շինհրապարակում՝ վերահսկելով աշխատանքների կազմակերպվածությունն ու տեխնոլոգիական ճիշտ կատարումը,
  • Ունենալ հստակ պատկերացում աշխատանքների փուլերի մասին և ապահովել դրանց ժամանակին իրականացումը։

3. Տեղազննում և չափագրում

  • Կատարել համակարգերի տեղադրման վայրի նախնական տեղազննում,
  • Իրականացնել ճշգրիտ չափագրումներ՝ նյութածախսի և սարքավորումների նախահաշվարկի համար։

4 Փաստաթղթային հսկողություն

  • Վարել տեխզննման հաշվառումներ, լրացնել ստուգման ակտեր, արձանագրություններ և անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթեր,
  • Ապահովել փաստաթղթերի համապատասխանությունը պետական և ներստորագրված ստանդարտներին։

5․Հետևողականություն անվտանգության կանոններին

  • Վերահսկել, որ օդափոխության համակարգերի տեղադրման և շահագործման աշխատանքներն իրականացվեն անվտանգության կանոններին համապատասխան։

6. Տեխնիկական զեկույցների կազմում

  • Կազմել զեկույցներ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ ներառելով առաջացած խնդիրները, առաջարկվող լուծումները և դրանց կատարման ընթացքը։

Պահանջներ

  • 1 տարի և ավելի աշխատանքային փորձ որպես ինժեներ կամ հարակից ոլորտներում,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Պարտաճանաչ:
Ընկերության մասին
address
Հասցե
Ռուբինյանց 2/10
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում