Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ, տեխնիկական ապահովման պատասխանատու

Նեկա ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

ՆԵԿԱ կահույք արտադրող ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է ինժեների, ով ապահովելու է արտադրական հաստոցների անխափան աշխատանքը:

Պարտականություններ

  • Ղեկավարել սարքավորումների պլանային և արտահերթ տեխնիկական սպասարկումը, վերահսկել ստուգումների ժամանակացույցերը,
  • Ախտորոշել ու վերացնել տեխնիկական խնդիրները՝ սարքավորման արդյունավետ շահագործումն ապահովելու համար,
  • Համագործակցել արտադրական թիմի և սպասարկող ընկերությունների աշխատակիցների հետ աշխատանքային պարտականություններն իրագործելու համար,
  • Կազմակերպել սարքավորման անվտանգության կանոնների պահպանումը տեխնիկական միջամտության ժամանակ,
  • Վարել սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը և կազմել հաշվետվություններ վիճակի ու միջամտությունների վերաբերյալ,
  • Իրականացնել ընդհանուր կոմունիկացիաների (հոսանք, գազ, ջուր, օդի բարձր ճնշում, ասպիրացիոն համակարգ, խոնավեցման և հովացման սարքեր) տեխնիկական վերահսկում և պարբերական սպասարկում՝ ապահովելով դրանց անխափան և անվտանգ աշխատանքը։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (մեխանիկա, ավտոմատացում, արդյունաբերական ինժեներիա),
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սպասարկման և արդյունաբերական սարքավորումների հետ,
  • Տեխնիկական փաստաթղթերի, ձեռնարկների և սարքավորման հրահանգների ընթերցման ու վերլուծման ունակություն,
  • Խնդիրների լուծման, իրավիճակային արձագանքման և թիմային համագործակցության հմտություններ։
Ընկերության մասին
address
Հասցե
Թևոսյան փողոց 13/11
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044711417

NEKA-ն կահույք արտադրող ընկերություն է` միտված ոլորտում յուրօրինակ գաղափարների ստեղծմանն ու լուծումների առաջարկմանը։
Շուկայում գործում է ավելի քան 7 տարի։ Այս ընթացքում համագործակցել ու այժմ էլ համագործակցում է մի շարք կազմակերպությունների և անհատների հետ, իրականացնում նախագծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Դուք ևս կարող եք դառնալ ընկերության մի մասը և գրանցել աշխատանքային հաջողություններ մեր թիմի կազմում։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում