Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-շինարար

ՇԻՆ-ՄԱՆ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
10.09.2026

Նկարագրություն

ՇԻՆ-ՄԱՆ ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրվում ինժեներ-շինարարի։

Պարտականություններ

  • Նորակառույց շենքի հակահրդեհային, օդափոխության ջրամատակարարման, ջրահեռացման և հիդրոտեխնիկական համակարգերի նախագծման և իրականացման աշխատանքների կազմակերպում և վերահսկում։
  • Նախագծային փաստաթղթերի, գծագրերի և տեխնիկական լուծումների ուսումնասիրություն և վերլուծություն։
  • Ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին ցանցերի տեխնիկական լուծումների վերահսկում։
  • Հրդեհաշիջման ջրամատակարարման համակարգերի և համապատասխան սարքավորումների աշխատանքների վերահսկում։
  • Խողովակաշարերի, փականների, ջրաչափական և այլ հիդրոտեխնիկական սարքավորումների ընտրության և տեղադրման վերահսկում։
  • Կատարված աշխատանքների համապատասխանության ստուգում նախագծին, տեխնիկական նորմերին և գործող ստանդարտներին։
  • Թաքնված աշխատանքների, խողովակաշարերի և հանգույցների ստուգում՝ նախքան դրանց փակումը։
  • Հայտնաբերված թերությունների արձանագրում և դրանց վերացման վերահսկում։
  • Անհրաժեշտության դեպքում նախագծային լուծումների փոփոխությունների և տեխնիկական առաջարկների ներկայացում։
  • Նյութերի և սարքավորումների տեխնիկական բնութագրերի ստուգում և համապատասխանության վերահսկում։
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների վարում։
  • Մասնակցություն համակարգերի վերջնական փորձարկման, գործարկման և պատվիրատուին հանձնելու գործընթացին։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ հիդրոտեխնիկայի, ջրամատակարարման և ջրահեռացման, շինարարական կամ հարակից մասնագիտությամբ։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում՝ որպես հիդրոինժեներ կամ համապատասխան մասնագետ։
  • Շինարարական նորմերի, ստանդարտների և տեխնիկական անվտանգության պահանջների իմացություն։
  • Շինհրապարակում աշխատանքների կազմակերպման և վերահսկման փորձ։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և բարձր կազմակերպվածություն։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ բարձր:

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում