Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-շինարար

Բիլդեր Քոնսթրաքշն ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
26.11.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

՛՛Բիլդեր Քոնսթրաքշն՛՛ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ինժեներ-շինարարների։

Պարտականություններ

  • Ճանապարհաշինարարական աշխատանքների պլանավորում , համակարգում,
  • Շին. տեղամասերից ինֆորմացիայի հավաքագրում, համագործակցություն աշխղեկների հետ,
  • Կազմել կատարողական ակտեր, շինարարական աշխատանքների նախագծեր և ծավալաթերթ - նախահաշիվներ, ժամանակացույցեր, տեխնիկական բնութագրեր,
  • Իրականացնել տեխնիկական հսկողություն կատարվող ճանապարհաշինարարական աշխատանքների նկատմամբ՝ ապահովելով շինարարական նորմերը և պահանջները,
  • Շինարարության ինքնարժեքի հաշվարկ /նյութածախս, աշխատուժ, տեխնիկա և այլն /:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն` շինարարական ոլորտի;
  • Համակարգչային CIVIL 3D, AUTOCAD մասնագիտական ծրագրերի իմացություն;
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Պատասխանատվության զգացում, ազնվություն;
  • Պլանավորման ունակություն;
  • Մարդկանց կառավարելու ունակություն;
  • Թիմում աշխատելու կարողություն;
  • Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա։ Աշխատավարձը՝ պայմանագրային, ստանում եք բանկային քարտով:

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 47/3, ք. Երևան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
093994431

«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվեց՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։ Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինության, հիդրոտեխնիկական շինարարության, ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե խառնուրդների արտադրությամբ:

Տեսնել ավելին
Առավելություններ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում