Ինժեներ - նախահաշվող
Q GROUP LLC
Նկարագրություն
Q CONSTRUCTION ընկերությանը անհրաժեշտ է ինժեներ-նախահաշվող՝ նախագծային և նախահաշվային փաստաթղթերի հետ աշխատելու համար։
Պարտականություններ
- Շինարարական և մոնտաժային աշխատանքների նախահաշիվների կազմում և ստուգում։
- Նախագծային և աշխատանքային փաստաթղթերի հիման վրա աշխատանքների ծավալների որոշում։
- Գծագրերի, սպեցիֆիկացիաների և աշխատանքների ծավալների վերլուծություն։
- Համապատասխան նորմերի և դրույքաչափերի ընտրություն և աշխատանքների արժեքի հաշվարկ։
- Շինանյութերի, սարքավորումների և մեխանիզմների արժեքի հաշվարկ։
- Կապալառուների կողմից ներկայացված նախահաշիվների ստուգում։
- Առևտրային առաջարկների և պայմանագրերի համար անհրաժեշտ հաշվարկների պատրաստում։
- Նախահաշիվների ճշգրտում՝ աշխատանքների ծավալների կամ նախագծային լուծումների փոփոխության դեպքում։
- Կատարված աշխատանքների ակտերի պատրաստում։
- Համագործակցություն նախագծողների, աշխղեկների, կապալառուների և պատվիրատուների հետ։
Պահանջներ
- Ինժեներ-նախահաշվողի աշխատանքային փորձ։
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական շինարարական/տեխնիկական կրթություն։
- Շինարարական գծագրեր և նախագծային փաստաթղթեր կարդալու ունակություն։
- Նախահաշիվներ կազմելու և ստուգելու սկզբունքների իմացություն։
- Excel, Autocad ծրագրերի լավ իմացություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվություն։
- Ինքնուրույն և թիմում աշխատելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։
Մենք առաջարկում ենք
- Պաշտոնական աշխատանքային ձևակերպում։
- Կայուն աշխատավարձ։
- Աշխատանք պրոֆեսիոնալ թիմում։
- Հետաքրքիր և բազմազան շինարարական նախագծեր։
- Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
Q-Group Ընկերությունը գործում է ՏՏ աութսորսինգի պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայում ավելի քան 10 տարի: Մենք առաջարկում ենք Ձեզ IT ծառայությունների լիարժեք կոմպլեքս` ցանցերի ամբողջական համակարգող կառավարում, խորհրդատվություն, ԱՀ բաժանորդագրային ծառայություն, տեխնիկական սպասարկում, բարձրորակ աջակցություն օգտվողներին՝ հիմնված միջազգային լավագույն ստանդարտների և մեթոդիկայի վրա։ Компания Q-IT более 12 лет работает на рынке профессиональных IT услуг. Компания предлагает комплексное системное администрирование сетей, ИТ консалтинг, абонентское обслуживание ПК, обслуживание компьютерной техники, высококачественную IT поддержку пользователей на базе лучших мировых стандартов и методологий, а также полный комплекс IT услуг на основе схемы IT аутсорсинга