Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ նախահաշվող

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
13.09.2026

Նկարագրություն

Glasswork գործարանը փնտրում է Ինժեներ–նախահաշվողի, ով կմիանա մեր ինժեներական թիմին և կմասնակցի արտադրական ու շինարարական նախագծերի տեխնիկական մշակմանը։

Պարտականություններ

  • Նախագծերի հիման վրա անհրաժեշտ նյութերի և աշխատանքների ծավալների հաշվարկ
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրություն
  • Նախահաշիվների կազմում և հաշվարկների իրականացում
  • Նյութերի ծախսի և օգտագործման արդյունավետության գնահատում
  • Նախագծերի ընթացքում առաջացող հաշվարկային և տեխնիկական հարցերի լուծում
  • Անհրաժեշտության դեպքում տեխնիկական լուծումների և նյութերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում
  • Արտադրության և ինժեներական բաժնի հետ համագործակցություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ ճարտարագիտության, շինարարության կամ հարակից ոլորտում
  • Ինժեներ-կոնստրուկտորի և/կամ նախահաշվային աշխատանքների փորձ
  • AutoCAD ծրագրի լավ իմացություն
  • Նախահաշիվների կազմման և տեխնիկական հաշվարկների հմտություններ
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ, պատասխանատվություն և վերլուծական մտածողություն
  • Թիմում աշխատելու և արտադրության հետ արդյունավետ համագործակցելու ունակություն

Մենք առաջարկում ենք

Աշխատանք կայացած արտադրական ընկերությունում

  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
  • Հետաքրքիր և բազմազան նախագծեր
  • Մասնագիտական և աջակցող թիմ
  • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական հմտությունների

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում