Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ / Նախագծող ինժեներ

Արփի Սոլար ՍՊԸ

Աշխատավայր` Դավթաշեն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
12.09.2026

Նկարագրություն

«Արփիսոլար»-ը փնտրում է նախաձեռնող և արդյունքահեն ՆԱԽԱԳԾՈՂ ԻՆԺԵՆԵՐ, ով պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ներդնել արևային էներգիայի նորարարական լուծումներում՝ ձևավորելով առավել կանաչ և անվտանգ միջավայր:

Պարտականություններ

  • Կազմել արևային համակարգերի նախագծեր
  • Կազմել նախագծերի դետալավորում և նյութահաշվարկ
  • Իրականացնել արտադրողականության հաշվարկ
  • Առաջադրել արևային համակարգերի էներգետիկ լուծումներ
  • Ապահովել վերահսկողություն կազմված նախագծերի իրականացման նկատմամբ

Պահանջներ

  • AutoCad (կամ համանման այլ) ծրագրի իմացություն,
  • Տեխնիկական նախագծեր և հաշվետվություններ կազմելու հմտություններ,
  • Տեխնիկական կրթություն (նախընտրելի է էներգետիկ),
  • Փորձ արևային էներգիայի ոլորտում (որպես առավելություն),
  • Պատասխանատվություն և հետևողականություն աշխատանքի նկատմամբ,
  • Միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու և ժամկետները պահպանելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ
  • Դրական, առաջընթացին միտված թիմային ոգի
  • Մասնագիտական աճի հնարավորություն
  • Գրասենյակը՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թղմ, 12/3
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
077208997

Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում