Ինժեներ-նախագծող
HR Solutions Armenia LLC
Նկարագրություն
HR Solutions Armenia LLC-ն, համագործակցելով IMPEX Technologies ընկերության հետ, փնտրում է
Ինժեներ-նախագծող (Ցածր հոսանքային համակարգերի) ընկերության տեխնիկական և նախագծային թիմը համալրելու նպատակով։
IMPEX Technologies-ը Հայաստանում անվտանգության, տեսահսկման, մուտքի վերահսկման, հակահրդեհային և այլ ցածր հոսանքային համակարգերի ոլորտում գործող մասնագիտացված ընկերություն է։
Ընկերությունն առաջարկում է ինչպես համապատասխան սարքավորումներ, այնպես էլ տարբեր նշանակության և բարդության օբյեկտների համար համալիր տեխնիկական լուծումներ։
IMPEX Technologies-ը Հայաստանում TVT և ZKTeco ապրանքանիշերի միակ պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաև Ajax Systems-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերության պորտֆելը ներառում է անվտանգության և ցածր հոսանքային համակարգերի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, որոնք կիրառվում են բնակելի, առևտրային, գրասենյակային և այլ նշանակության օբյեկտներում։
Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է կառուցապատողների, շինարարական կազմակերպությունների, նախագծային ընկերությունների և կորպորատիվ պատվիրատուների հետ՝ առաջարկելով նախագծի պահանջներին համապատասխան ամբողջական տեխնիկական լուծումներ՝ համակարգերի նախագծումից և սարքավորումների ընտրությունից մինչև դրանց ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկների մշակում։
Գործունեության ընդլայնմամբ և իրականացվող նախագծերի ծավալի աճով պայմանավորված՝ ընկերությունը փնտրում է ինժեների, ով կկարողանա չափագրումների և տեխնիկական առաջադրանքների հիման վրա մշակել ամբողջական նախագծային լուծումներ և մասնագիտական մակարդակով ներկայացնել դրանք պատվիրատուներին ու գործընկերներին։
Ու՞մ ենք փնտրում
Փնտրում ենք մասնագետի, ով վստահ տիրապետում է AutoCAD ծրագրին, կարողանում է աշխատել տեխնիկական գծագրերի հետ և պատրաստ է իրականացնել անվտանգության ու ցածր հոսանքային համակարգերի ամբողջական նախագծում՝ սկսած ելակետային տվյալների վերլուծությունից մինչև վերջնական տեխնիկական լուծման և նախագծային փաթեթի պատրաստում։
Հիմնական պարտականություններ
- Անվտանգության և ցածր հոսանքային համակարգերի նախագծում,
- տեսահսկման համակարգերի (CCTV) նախագծում,
- հակահրդեհային ազդարարման համակարգերի (Fire Alarm) նախագծում,
- մուտքի վերահսկման համակարգերի (Access Control) նախագծում,
- Ազդարարման համակարգերի (Intrusion Alarm) նախագծում,
- ճարտարապետական և շինարարական գծագրերի ուսումնասիրություն և վերլուծություն,
- չափագրումների հիման վրա ամբողջական տեխնիկական լուծումների մշակում,
- սարքավորումների տեղադրման սխեմաների և մալուխային երթուղիների մշակում,
- նյութերի և սարքավորումների ցանկերի (BOQ) կազմում,
- աշխատանքային և, անհրաժեշտության դեպքում, As-built գծագրերի պատրաստում,
- տեխնիկական և նախագծային փաստաթղթերի կազմում,
- համագործակցություն վաճառքի, գնումների, նախագծերի կառավարման և տեղադրման թիմերի հետ,
- մասնակցություն պատվիրատուների, կառուցապատողների, ճարտարապետների և գործընկերների հետ տեխնիկական հանդիպումներին,
- նախագծի շրջանակում տեխնիկական լուծումների ներկայացում և հիմնավորում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, ավտոմատացման, ինժեներական համակարգերի, շինարարական ինժեներիայի կամ հարակից ոլորտում,
- AutoCAD-ի գերազանց իմացություն,
- տեխնիկական և շինարարական գծագրեր կարդալու և մշակելու կարողություն,
- ինժեներական կամ նախագծային աշխատանքների փորձ,
- տեխնիկական հաշվարկներ կատարելու և սարքավորումներ ընտրելու կարողություն,
- համակարգչային գրագիտություն՝ MS Office, Excel,
- վերլուծական և տեխնիկական մտածողություն,
- մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր պատասխանատվություն,
- ինքնուրույն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն,
- հաղորդակցման և բանակցային լավ հմտություններ։
Մեծ առավելություն կլինի
- Ցածր հոսանքային համակարգերի նախագծման աշխատանքային փորձը,
- CCTV, Fire Alarm, Access Control կամ Intrusion Alarm համակարգերից մեկի կամ մի քանիսի իմացությունը,
- անվտանգության համակարգերի սարքավորումների և տեխնիկական լուծումների իմացությունը,
- կառուցապատողների կամ նախագծային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը,
- ՀՀ-ում կիրառվող համապատասխան տեխնիկական և նորմատիվ պահանջների իմացությունը,
- Revit, MagiCAD կամ Dialux ծրագրերի իմացությունը։
Կարևոր
Մենք պատրաստ ենք դիտարկել նաև այն ուժեղ AutoCAD նախագծող ինժեներների թեկնածությունները, ովքեր դեռևս չունեն անվտանգության համակարգերի հետ աշխատելու փորձ, սակայն ունեն ամուր տեխնիկական հիմք, արագ սովորելու ունակություն և ցանկանում են մասնագիտանալ ցածր հոսանքային համակարգերի նախագծման ոլորտում։
Ինչ ենք առաջարկում
- Լրիվ դրույքով աշխատանք,
- աշխատանք կայուն և զարգացող տեխնիկական ոլորտում,
- հետաքրքիր և տարբեր ծավալի նախագծերի մասնակցություն,
- համագործակցություն կառուցապատողների և ոլորտի մասնագետների հետ,
- մասնագիտական զարգացման և նոր տեխնոլոգիաների ուսումնասիրման հնարավորություն,
- երկարաժամկետ համագործակցության և մասնագիտական աճի հնարավորություն,
- մրցունակ աշխատավարձ՝ կախված մասնագիտական փորձից և գիտելիքներից։
Եթե ունեք իրականացված նախագծերի օրինակներ կամ աշխատանքային պորտֆոլիո, կարող եք կցել Ձեր ինքնակենսագրականի հետ։
HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:
Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները: