Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ - մոնիթորինգային սպասարկման մասնագետ

Արփի Սոլար ՍՊԸ

Աշխատավայր` Դավթաշեն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ինժեներական
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
10.12.2026

Նկարագրություն

«Արփիսոլար» -ը համալրում է ինժեներական բաժինը և փնտրում է նախաձեռնող և վստահելի թիմակից, ով պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ներդնել արևային էներգիայի նորարարական լուծումներում՝ ձևավորելով առավել կանաչ և անվտանգ միջավայր:

Պարտականություններ

  • Իրականացնել արևային համակարգերի արտադրողականության մոնիթորինգ ըստ ծրագրերի,
  • Պարբերաբար վերահսկել արևային համակարգերի մոնիթորինգային ծրագրերը,
  • Հստակեցնել բացահայտված արտադրողականության խնդիրների հիմնական պատճառները
  • Կապ հաստատել հաճախորդների հետ, տրամադրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության),
  • Ապահովել արդյունավետ կապ տեխնիկական բաժնի աշխատակազմի հետ
  • Իրականացնել արտադրողականության հաշվարկ,
  • Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն (պարտադիր)
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Պատասխանատվություն և հետևողականություն աշխատանքի նկատմամբ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • AutoCad իմացություն (որպես առավելություն),
  • Սովորելու և առաջընթացի ձգտում։

Հավելյալ նշումներ

  • Մասնագիտական աճ գրանցելու, կարիերայի աճ արձանագրելու լայն հնարավորություն,
  • Անհատական զարգացմանը խթանող միջավայր, գիտելիքների փոխանակման մշակույթ,
  • Մասնագիտական վերապատրաստումներ
  • Գրասենյակը՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս։
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Դավթաշեն, 3-րդ թղմ, 12/3
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
077208997

Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում