Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-մեխանիկ

PROFAL LLC

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
05.11.2026

Նկարագրություն

«ՊՐՈՖ ԱԼ» ընկերությունը փնտրում է Ինժեներ-մեխանիկ, ով կապահովի արտադրական սարքավորումների և հաստոցների մեխանիկական մասի անխափան աշխատանքը, տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը։

Պարտականություններ

  • Սարքավորումների և արտադրական գծերի պլանային ու կանխարգելիչ տեխնիկական սպասարկում,
  • Հաստոցների և սարքավորումների մեխանիկական անսարքությունների հայտնաբերում և վերացում,
  • Ընթացիկ և վթարային վերանորոգման աշխատանքների իրականացում,
  • Մեխանիկական հանգույցների, ռեդուկտորների, լիսեռների և այլ բաղադրիչների սպասարկում ու վերանորոգում,
  • Սարքավորումների մեխանիկական հանգույցների կարգավորում և ճշգրտում,
  • Անսարք կամ մաշված դետալների փոխարինում,
  • Նոր սարքավորումների տեղադրման, հավաքման և գործարկման աշխատանքներին մասնակցություն,
  • Սարքավորումների տեխնիկական վիճակի պարբերական ստուգում և անսարքությունների ժամանակին հայտնաբերում,
  • Կատարված աշխատանքների և անհրաժեշտ պահեստամասերի վերաբերյալ տեղեկատվության գրանցում։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ արդյունաբերական սարքավորումների սպասարկման և վերանորոգման ոլորտում,
  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Արտադրական հաստոցների և ավտոմատացված գծերի հետ աշխատելու փորձ,
  • Մեխանիկական անսարքությունների ախտորոշման և վերացման գործնական գիտելիքներ,
  • Մեխանիկական հանգույցների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների իմացություն,
  • Տեխնիկական և տրամաբանական մտածողություն,
  • MS Office-ի իմացություն,
  • Աշխատանքի և արդյունաբերական անվտանգության կանոնների իմացություն։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0088, Երևան Աջափնյակ, Գ-1 թաղամաս, Սիլիկյան նոր խճուղի, 1 շինություն
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096999183

Մեր մասին

PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրողն է, հիմնադրվել է 2002 թ․-ի մարտի 19-ին։
Ավելի քան երկու տասնամյակ գործելով հայկական շուկայում՝ PROFAL-ն իրականացրել է 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով 10․000-ից ավելի տեղական և միջազգային գործընկերների հետ: Օգտագործելով միջազգային հանրահայտ ընկերությունների բարձրորակ հումքն ու կիրառելով գերժամանակակից սարքավորումները` PROFAL-ի թիմը դրանք համադրում է աշխատանքային բազմամյա փորձի ու յուրատիպ ոճի հետ։ Արդյունքում ստեղծվում է «Արտադրված է Հայաստանում» որակյալ արտադրանք, որը նոր նշաձող է սահմանում միջազգային շուկայում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում