Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-մեխանիկ

Երևան Պարկ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
23.07.2025

Նկարագրություն

Երևան Պարկ Ընկերությունը փնտրում է ինժեներ-մեխանիկի, ով պատասխանատու կլինի Ընկերության սարքավորումների տեխնիկական սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Ստուգել և կարգավորել Երևան Պարկում առկա մեխանիկական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի,
  • Վերահսկել և ապահովել մեխանիկական սարքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման գործընթացի անվտանգ իրականացումը,
  • Երևան Պարկում իրականացնել ամենօրյա ստուգումներ և նորոգումներ,
  • Իրականացնել համապատասխան փաստաթղթերի լրացումը, ինչպես նաև ղեկավարությանը ներկայացնել ամսական հաշվետվություններ,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Տեխնիկական կամ մեխանիկական սպասարկման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Բարձրագույն ինժեներական կրթություն (մեքենաշինության ոլորտ),
  • Անգլերեն լեզվի բազային իմացություն,
  • AutoCad ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Խնդիրներին արագ արձագանքելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Մոնթե Մելքոնյան 31
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37433887988

Բարի գալուստ Երևան Պարկ՝ ամենամեծ և ամենահավես զվարճանքների այգին տարածաշրջանում։ Ասում են այստեղ երազանքները իրականանում են։ Երևան Պարկում իրականանում են բոլոր տարիքի երեխաների հեքիաթային երազանքները։ Երկու տասնյակից ավելի Եվրոպական հանրաճանաչ ատրակցիոններ փոքրերի, երիտասարդների և ընտանիքների համար, կենդանի ներկայացումներ, տպավորիչ հերոսներ, շատրվաններ և սննդի համեղ անկյուններ` շրջապատված գեղեցիկ կանաչ գոտիով։ Կառուցի՛ր կյանքի հիշողություններ ընկերներիդ և ընտանիքիդ հետ։ Գոռա՛ լիաթոք և ծիծաղի՛ր անհոգ։ Զգա՛ ժամանակը միասին անցկացնելու հաճույքը և դարձիր այս կախարդական աշխարհի մի մասը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում