Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-մեխանիկ

Էլբատ ՓԲԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ` 01.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

<<Էլբատ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ինժեներ մեխանիկի՝ մեր թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի հոսքագծերի մեխանիկական համակարգերի մշակման և փորձարկման համար։

Պարտականություններ

  • Հոսքագծերի մշակման անխափան աշխատանքի ապահովում,
  • Մեխանիկական և տեխնիկական խնդիրների բացահայտում և թերությունների վերացում,
  • Հոսքագծերի,շարժիչների վերանորոգում, հավաքում, փորձարկում և գործարկում,
  • Պլանային և ոչ պլանային սպասարկումների գրաֆիկի կազմում և ըստ գրաֆիկի դրանց իրականացում,
  • Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում ըստ կանոնակարգի,
  • Վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ մեխանիզմների և գործիքների հայտերի կազմում և լրացում։

Պահանջներ

  • Գերազանց տեխնիկական գիտելիքների և հմտությունների իմացություն,վերլուծելու բարձր կարողություն,
  • Առնվազն 4-5 տարվա հոսքագծերի ինժեներ մեխանիկի կամ սպասարկող ինժեների աշխատանքային փորձ՝ տեխնիկակն կամ արտադրական ոլորտում,
  • Համակարգչի MS office իմացություն, AUTOCAD ծրագրի իմացությունը կհամարվի առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 9։00-ից 18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան, Շարուրի 37/29
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37410461949

«Էլբատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թվականին որպես ավտոմեքենաների մարտկոցների արտադրության ոլորտում հայ-գերմանական առաջին համատեղ և միակ ընկերությունը Հայաստանում և Կովկասում:

«ԷԼԲԱՏ» ՓԲԸ-ն բարձրորակ կապարաթթվային մարտկոցների առաջատար արտադրողն է: Ընկերությունն առաջարկում է մեքենաների և առևտրային տրանսպորտային միջոցների մարտկոցների լայն տեսականի 40-240 ԱԺ հզորությամբ և տրամադրում է տեխնիկական ծառայություններ՝ իր հաճախորդների համար մարտկոցի լավագույն տարբերակը ընտրելու համար: Ձեռնարկության տարեկան արտադրությունը կազմում է մոտ 150000 մարտկոց:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում