Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ - կոնստրուկտոր (մետաղական կոնստրուկցիաներ)

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
23.09.2026

Նկարագրություն

GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։

Փնտրում ենք մետաղական կոնստրուկցիաների նախագծմամբ զբաղվող ինժեների:

Պարտականություններ

  • Մետաղական կոնտրուկցիաների նախագծում,
  • Տեխնիկական գծագրերի պատրաստում (AutoCAD, Solidworks կամ համապատասխան ծրագրերով),
  • Կոնստրուկցիոն հաշվարկների կատարում՝ դիմացկունություն, ջերմամեկուսացում, քամու և ծանրաբեռնվածության դիմադրություն,
  • Նյութերի և մետաղների ճիշտ ընտրություն,
  • Արտադրության և տեղադրման տեխնիկական ուղեցույցների կազմում,
  • Արտադրական պրոցեսների վերահսկում և տեխնիկական խորհրդատվություն,
  • Համագործակցություն մատակարարների, չափագրող ինժեներների և արտադրամասերի հետ,
  • Գլխավոր ինժեների հետ ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտների և դրանց վերաբերվող դետալների լուծումների մշակում:

Պահանջներ

  • Բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
  • AutoCAD, Solidworks, LogiKal, SchüCal կամ այլ ճարտարագիտական ծրագրերի իմացություն,
  • Տեխնիկական լուծումների մշակման և կոնստրուկտիվ վերլուծության կարողություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման փորձ,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն,
  • Գծագրական հմտություններ,

Հավելյալ նշումներ

Glasswork-ը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6 օրյա աշխատանքային գրաֆիկով։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում