
Ինժեներ-կոնստրուկտոր
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
Ստեկո ընկերությունը աշխատանքի է հրավիրում ինժեներ կոնստրուկտորի, որը կիրականացնի գրագետ ինժեներական լուծումներ։
Պարտականություններ
- Մշակել ապակե և մետաղյա կոնստրուկցիաների նախագծեր (ֆասադներ, տանիքներ, միջնապատեր, վիտրինաներ և այլն)՝ ըստ ճարտարապետական լուծումների,
- Կատարել կոնստրուկտիվ հաշվարկներ՝ բեռների, քամու ճնշման, ջերմային ազդեցությունների, սեյսմիկ բեռների և այլ տեխնիկական ցուցանիշների համապատասխան,
- Պատրաստել աշխատանքային գծագրեր, հանգույցների հատակագծեր և տեխնիկական փաստաթղթեր (AutoCAD, SolidWorks մասնագիտական ծրագրեր),
- Համագործակցել պատվիրատուների հետ՝ նախագծային և տեխնիկական լուծումների ճշգրտման նպատակով,
- Կատարել հսկողություն՝ տեղադրման ճշտության, որակի և տեխնիկական համապատասխանության ապահովման համար։
Պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Գծագրական ծրագրերի իմացություն (AutoCAD, SolidWorks),
- Տեխնիկական հաշվարկների իրականացման կարողություն,
- Տեխնիկական փաստաթղթերի կազմման և վարման կարողություն,
- Ստանդարտների և նորմերի իմացություն,
- Արտադրական գործընթացների իմացություն,
- Վերծուծական մտածողություն,
- Ստեղծագործական մոտեցում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 09։00-16։00։
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: