
Ինժեներ - կոնստրուկտոր
Արիդես ՍՊԸ
Նկարագրություն
«Արիդես» ընկերությունը փնտրում է ինժեներ - կոնստրուկտոր՝ թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ
- Նոր արտադրանքի մշակում, տեխնիկական փաստաթղթերի նախագծում և թողարկում,
- Սերիական արտադրության մեկնարկի նախապատրաստմանն ուղղված աշխատանքներ,
- Տեխնոլոգիական սարքավորումների նախագծում,
- Արտադրանքի որակի և արտադրության արտադրողականության բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- «Նյութերի դիմադրություն», «Մեքենաների դետալներ» և «Տեխնիկական չափումների և փոխանակելիության հիմունքների» բազային դրույթների իմացություն,
- Նախագծային փաստաթղթերի միասնական համակարգի (ЕСКД) իմացություն,
- Արտադրանքի մշակման և նախագծման սկզբունքների իմացություն,
- Մետաղամշակման տեխնոլոգիաների իմացություն, նյութերի կիրառման կանոնների իմացություն,
- Նյութերի նոմենկլատուրային բազայի և ԳՕՍՏ ստանդարտների իմացություն,
- Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների որոնման և փորձարկման համակարգված մոտեցում,
- SolidWorks, Autocad, Vector 2D խմբագիր, MS Office,
- Սեփական նախագծային որևէ աշխատանքի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ (նվազագույնը 3 տարի),
- Ռուսաց լեզվի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային կողմնորոշում։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք,
- Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում,
- Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ,
- Աշխատանքային գրաֆիկ՝ 09:00-17:30 (հնգօրյա աշխատանքային շաբաթ),
- Առողջության ապահովագրություն,
- Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Արիդես ընկերությունը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների և վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։