Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-Էլեկտրոնշիկ

ԿՈՆՍՏԱԼ ՍՊԸ

Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
18.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

CONSTAL ընկերությունը աշխատանքի է հրավիրում ինժեներ էլեկտրոնշիկի ՝ ալյումինի արտաձգման գործարանի թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • սարքավորումների, հաստոցների անսարքությունների բացահայտում;
  • արդյունաբերական էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում;
  • արտադրական հիդրավլիկ հոսքագծերի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրամատակարարման ապահովում;
  • էլեկտրական սնուցման հսկողություն;
  • էլեկտրական միացումների, անջատումների համար նախատեսված գործողությունների իրականացում;

Պահանջներ

  • բարձրագույն տեխնիկական կրթություն;

  • 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;

  • Էլեկտրական գծագրեր և սխեմաներ կարդալու և կազմելու ունակություն;

  • լարված իրավիճակում աշխատելու ունակություն;

  • պատասխանատվության բարձր զգացում;

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Երկ. - Շաբ. 9:00 - 18:00

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Աբովյան, 2-րդ Արդյունաբերական գոտի, 20 շին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
-43

CONSTAL - ն ալյումինի արտաձգման գործարան է, որը մասնագիտացած է արևային վահանակների շրջանակների, ռելսերի, կցորդների և այլ դետալների համար նախատեսված որակյալ ալյումինե պրոֆիլների արտադրությամբ:
CОNSTAL - ը որպես հուսալի մատակարար ու ալյումինե պրոֆիլների տեղական արտադրող իր առջև խնդիր է դրել դառնալ առաջատար, զարգացող ընկերություն, որն իր կայուն դիրքը կգրավի շուկայում՝ բավարարելով պատվիրատուի պահանջները։
Այս ամենին ընկերությունը ձգտում է հասնել բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված թիմի ու աշխատակիցների շնորհիվ։
Ալյումինե պրոֆիլներ արտադրող ընկերություն CОNSTAL - ը նորագույն տեխնոլոգիաների ներդնումով ապահովելու է կայուն զարգացում ու ամենաբարձր պահանջներին համապատասխանեցում՝ երաշխավորելով իր արտադրանքի դիմացկունությունը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում