Ինժեներ - չափագրող
Էյ Էմ Գրուպ
Նկարագրություն
«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում 1-3 տարվա աշխատանքային փորձով ինժեներ-չափագրողի` մեր ինժեներական թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Պատվերների մասով նախնական բանակցություն պատվիրատուների հետ՝ կարիքի բացահայտման ու պրոդուկտի մասով ավելի հստակ տեղեկատվության ստացման համար
- Նախնական պատվերների մասով գծագրերի իրականացում ու նախահաշիվների կազմում
- Պատվերների չափագրությունների իրականացում
- Ինժեներ-չափագրողի պարտականություններից բխող այլ գործառույթների կիրականացում
Պահանջներ
- Autocad գծագրական ծրագրերի իմացությունը պարտադիր է, 3D մոդելավորումը՝ ցանկալի,
- MS Excel ծրագրի միջին մակարդակի իմացությունը պարտադիր է,
- Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակությունը անչափ կարևոր է պատվիրատուների հետ հարաբերությունների ձևավորման գործում,
- Թիմային աշխատանքը մեր կազմակերպության հիմնարար արժեքներից է և արդյունավետ գործունեության կարևոր նախապայման։
Հավելյալ նշումներ
- Պարտադիր վճարովի փորձաշրջան՝ 1-2 ամիս
- Աշխ. գրաֆիկ` 6-օրյա
- Աշխ. ժամեր երկուշաբթի - ուրբափ 9:00 - 18:00, շաբաթ օրը 9:00 - 15:00
- Հասցեն` ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2
«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։