Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-չափագրող

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
21.08.2026

Նկարագրություն

Իրականացնում է ապակյա և ալյումինե կոնտրուկցիաների չափագրում և նախագծում, նյութածախսի հաշվարկ, պրոեկտների վերահսկողություն:

Պարտականություններ

  • Իրականացնում է նախագծի պլանավորման, չափագրման, գծագրման աշխատանքներ,
  • Նախագծի տվյալները (գծագրերի, տեխնիկական տվյալների միջոցով) տրամադրում է արտադրության բաժնին,
  • Պլանավորում է աշխատանքների կատարման ժամկետները,
  • Հետևում է պրոեկտի իրականացման ընթացքին՝ չափագրումից մինչև հանձնում-ընդունում,
  • Հետևողական է արտադրության աշխատանքների՝ նշված ժամանակահատվածում կատարմանը, շինհրապարակում (աշխատանքների կատարման վայր) աշխատանքների ճիշտ ընթացքին և կազմակերպմանը,
  • Հետևողական է լինում, որպեսզի նախագծի իրականացման ընթացքում խնդիրներ չառաջանան,
  • Ապահովում է հաճախորհդների հետ կապը՝ նախագծի իրականացման ժամանակ առաջացած խնդիրներին առաջարկում ինժեներական լուծումներ,
  • Պրոեկտների վաճառքի բաժնի հաճախորդներին տալիս է հստակ ինֆորմացիա պրոեկտի առավելությունների և առաջացող թերությունների վերաբերյալ,

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ինժեներական,
  • Չափագրման աշխատանքներ իրականացնելու փորձ,
  • Ադմինիստրատիվ աշխատանքներ կատարելու փորձ,
  • MS Office, AutoCad ծրագրերի իմացություն,
  • Թիմային աշխատանքի հմտություն,
  • Տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը գտնվում է Ջրվեժում, աշխատում ենք 6-օրյա աշխատանքային գրաֆիկով:

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում