Ինժեներ (ճանապարհաշինարարության ոլորտում)
ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ ՍՊԸ
Նկարագրություն
Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում Շինարարական աշխատանքների ղեկավարի (Աշխղեկ՝ ճանապարհաշինարարության ոլորտում), ով պատասխանատու կլինի ընկերության տարբեր տեղամասերում՝ Երևանում և ՀՀ մարզերում ճանապարհների շինարարարության աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:
Պարտականություններ
- Ճանապարհաշինական աշխատանքների կազմակերպում և վերահսկում շինհրապարակում
- Աշխատանքային խմբերի և աշխատակիցների աշխատանքի կազմակերպում
- Շինարարական և ճանապարհաշինական տեխնիկայի աշխատանքի համակարգում
- Աշխատանքների կատարման ժամկետների և որակի վերահսկում
- Աշխատանքների իրականացում նախագծային և տեխնիկական պահանջներին համապատասխան
- Օրվա աշխատանքային առաջադրանքների բաշխում և կատարման վերահսկում
- Շինանյութերի և անհրաժեշտ ռեսուրսների պահանջի ժամանակին ներկայացում
- Կատարված աշխատանքների ծավալների հաշվառում և համապատասխան հաշվետվությունների ներկայացում
- Շինհրապարակում աշխատանքային կարգապահության և անվտանգության կանոնների պահպանման վերահսկում
- Առաջացած տեխնիկական և կազմակերպչական խնդիրների օպերատիվ լուծում
Պահանջվող որակավորումներ՝
- Ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ՝ ցանկալի է առնվազն 3-5 տարի
- Ճանապարհաշինական աշխատանքների տեխնոլոգիայի և փուլերի լավ իմացություն
- Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի ընթերցման և կիրառման կարողություն
- Շինարարական տեխնիկայի և մեքենամեխանիզմների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
- Աշխատանքային գործընթացը կազմակերպելու և անձնակազմ ղեկավարելու ունակություն
- Պատասխանատվություն, կարգապահություն և օպերատիվություն
- Թիմում արդյունավետ աշխատելու և արագ որոշումներ կայացնելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09։00-ից 18։00-ն։
- Աշխատավարձը՝ մրցակցային
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։