Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
31.07.2026

Նկարագրություն

Փնտրում ենք ինժեներների՝ մեր մեծ ու պրոֆեսիոնալ թիմին միանալու, ինչպես նաև Երևան քաղաքի շինարարական մեգա նախագծերից մեկում ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։

Պարտականություններ

  • Կատարել շենք-շինությունների և այլ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների ծավալների հաշվարկներ և իրականացնել գծագրային վերահսկողություն,
  • Կազմել նախահաշիվներ, թերությունների և թաքնված աշխատանքների ակտեր,
  • Հաստիքից բխող այլ պարտականություններ և հանձնարարականներ։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Համակարգչային գիտելիքներ (MS Օffice, Autocad),
  • Շինարարական աշխատանքների համակարգման, ուղղորդման, հսկման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Նախագծային և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն,
  • ՀՀ-ում գործող շինարարական կանոնների և նորմերի տիրապետում։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում,
  • Աշխատանք ընտանեկան և պրոֆեսիոնալ թիմում,
  • Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում,
  • Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն
Ընկերության մասին
address
Հասցե
Դավիթ Բեկ 1/25
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37441441431

Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում