Ինժեներ
Սթրաքթ ՓԲԸ
Աշխատավայր`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Նկարագրություն
Շինարարական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում ինժեների։
Պարտականություններ
- Շինարարական աշխատանքների պլանավորում,կազմակերպում և վերահսկում,
- Շինարարական նախագծերի ուսումնասիրություն և տեխնիկական վերլուծություն,
- Ուսումնասիրել նախագծային և տեխնիկական փաստաթղթերը (գծագրեր, սմետաներ, տեխնիկական լուծումներ),
- Պատվիրատուի,Կապալառուների, ենթակապալառուների,նախագծողների և պետական մարմիների հետ աշխատանքների համակարգում,
- Կազմել կատարողական փաստաթղթեր (ակտեր, հաշվետվություններ, կատարողական գծագրեր),
- Շինանյութերի,սարքավորումների և ռեսուրսների օգտագործման վերահսկում,
- Իրականացնել գնային հաշվարկներ և կազմել նախահաշիվներ,
- Իրականացնել շինարարական աշխատանքների և նյութերի ծավալների ճշգրիտ
- հաշվարկ
- Հետևել աշխատանքների համապատասխանությանը նախագծին և նորմատիվ պահանջներին,
- Պարբերաբար այցելել շինհրապարակներ՝ փաստացի աշխատանքների և ծավալների համապատասխանությունը ստուգելու համար,
- Համագործակցել ճարտարապետների հետ՝ նախագծային պարամետրերի հիման վրա հաշվարկներ ստանալու նպատակով,
- Շին․հրապարակ հանձնում-ներկայացման գործընթացի մասնակցություն,
- Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարագիտության, ինժեներական ոլորտում,
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Շինարարական նորմերի, ակտերի կազմման և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատանքային փորձ,
- AutoCAD և MS Office (Word, Excel),ծրագրերի իմացությունը պարտադիր է,
- Շինարարական նորմերի, կանոնակարգերի ու ընթացակարգերի իմացություն,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Կայուն աշխատանք և երկարաժամկետ համագործակցություն
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–Ուրբաթ՝ 09:00–18:00