Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ

Էյ Էմ Գրուպ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ինժեներական
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ՍՊԸ-ին անհրաժեշտ է ինժեներ:

Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ

Պարտականություններ

  1. գծագրերի, նախահաշիվների կազմում
  2. գործընկերների հետ համագործակցություն, մշտական կապի պահպանում,
  3. ինժեների պարտականություններից բխող մարդկային ռեսուրսների կառավարում։

Պահանջներ

  1. աշխատանքային փորձ,
  2. համակարգչային գիտելիքներ (1C, Excel ցանկալի)
  3. գծագրական ծրագրերի իմացություն(Autocad, 3D մոդելավորում-ցանկալի)
  4. տարիքը սկսած 27 տ-ից,
  5. արագ կողմնորոշվելու և որոշում կայացնելու ունակություն,
  6. պարտաճանաչ վերաբերմունք և ուշադիր մոտեցում աշխատանքին։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ Մրցակցային

Աշխատանքային ժամերն են՝ երկ-շբթ 9։00-19։00։

Հասցե՝ Երվանդ Քոչար 8/2։

Նշված պայմաններին բավարարող անձանց խնրում ենք ուղարկել ռեզումեները նշված էլեկտրոնային հասցեին կամ դիմել նամակի միջոցով։

Ընկերության մասին
address
Հասցե
Երվանդ Քոչար 8/2
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
055588425

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ իրականացնում է ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, դռների, ներքին և արտաքին ձևավոր, նկարազարդ և նախշազարդ վիտրաժների, ցուցափեղկերի, ապակե և մետաղական բազրիքների, ապակե լոգախցիկների պատրաստում և տեղադրում, ինչպես նաև շենքերի, շինությունների, առանձին օբյեկտների արտաքին ձևավորում՝ ալյուկոբոնդե պանելներով։ Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը լայն է և ընդգրկուն։ Յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ շինարարական կազմակերպությունների հետ համագործակցությունը դրված է բարձր պատասխանատվության, վստահության, մատուցված ծառայությունների բարձր որակի և անթերի իրականացման հիմքերի վրա։ Ընկերության առաքելությունն է. ստեղծել հնարավորություն անհատ հաճախորդների և կազմակերպությունների համար իրականացնել անհատական բնակելի տների, բնակարանների, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների ջերմամեկուսացումը և ձայնամեկուսացումը բարձրորակ դռներով և պատուհաններով, ինչպես նաև վերջիններիս արտաքին ձևավորումը յուրօրինակ դիզայնով և նյութերով։ Ընկերության նպատակն է. մատուցել որակյալ, անթերի արտադրանք և ծառայություն հաճախորդներին՝ ստացված արդյունքներով ապահովելով կազմակերպության հետագա աճը, կատարելագործումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը։

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում