
Ինժեներ
ASEDL LLC
Նկարագրություն
Ընկերությունը իր ընդլայնվող և զարգացող թիմին միանալու է հրավիրում ալյումինե, ապակյա և մետաղական կոնստրուկցիաների արտադրության ոլորտում փորձ ունեցող ինժեներների, ովքեր իրականացնելու են արտադրական գծագրերի և արտադրականի պատրաստում, ըստ անհրաժեշտության չափագրման աշխատանքներ։
Պարտականություններ
- Գլխավոր ինժեների հետ ստանդարտ և ոչ ստանդարտ պրոեկտների և դրանց վերաբերվող դետալների մասով լուծումներ է առաջադրում, հանդես է գալիս առաջարկություններով
- Պատվիրատուի կողմից տրամադրված կամ իր կողմից չափագրման արդյունքում ստացված ինֆորմացիայի հիման վրա կազմում է աշխատանքային գծագրեր և արտադրական պատվեր
- Ըստ անհրաժեշտության իրականացնում է չափագրման աշխատանքներ
- Ճարտարագետ-գլխավոր ինժեներին է փոխանցում չափագրման և գծագրի ամբողջական ինֆորմացիան
- Պատրաստում է պրոեկտի նյութածախսը
Պահանջներ
- Բարձրագույն ճարտարագիտական կրթություն
- Չափագրումներ և գծագրեր իրականացնելու փորձ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- AutoCad կամ Orgadata ծրագրի իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Թիմում աշխատելու հմտություն
- Բարդ իրավիճակներում ինքնուրույն լուծումներ առաջարկելու հմտություն
Հավելյալ նշումներ
Ընկերությունը աշխատում է 6օրյա աշխատանքային գրաֆիկով, աշխատանքի վայրը Նոր Նորքի 5-րդ զանգված/Ջրվեժ:
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար կարող եք մեզ հետ կապ հաստատել 096 272799 հեռախոսահամարի միջոցով:
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: