Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Import & Export Manager

Ալեքս Տեքստիլ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
22.11.2025

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է փորձառու և կազմակերպված Import & Export Manager, որը պատասխանատու կլինի արտահանման և ներմուծման գործընթացների արդյունավետ կառավարման համար։
Թեկնածուն պետք է կարողանա պահպանել կապեր արտասահմանյան գործընկերների հետ, կազմակերպել բեռների տեղափոխում, մաքսային ձևակերպումներ և փաստաթղթերի շրջանառություն։

Պարտականություններ

  • Արտահանման և ներմուծման գործարքների կազմակերպում և վերահսկում,
  • Նամակագրություն և բանակցություններ արտաքին գործընկերների հետ,
  • Մատակարարման և լոգիստիկ գործընթացների համակարգում,
  • Մաքսային փաստաթղթերի և պայմանագրերի պատրաստում,
  • Աշխատանք բանկերի, փոխադրող և մաքսային ծառայությունների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ միջազգային առևտրի ոլորտում),
  • Նման աշխատանքում առնվազն 3-4 տարվա փորձ,
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն),
  • Փաստաթղթերի հետ աշխատելու ճշգրիտ և պատասխանատու մոտեցում,
  • Լավ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 127/19
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
010484815

«Ալեքս Տեքստիլ» ընկերությունը տարածաշրջանում խոշորագույն ընկերություններից է: Հիմնադրվելով 2014թ․-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել տեղական շուկան և մեծ հետաքրքրություն առաջացրեց արտաքին շուկայում: Որակյալ արտադրանքը անմիջապես գնահատվեց սպառողի կողմից, ինչպես նաև արժանացավ «Համազգային Վստահություն» մրցանակին: «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերության արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք: Արտադրամասերը հագեցած են աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի:

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում