Հյուրընկալ
Զուլա ՍՊԸ
Նկարագրություն
Մեր թիմը համալրելու նպատակով փնտրում ենք պատասխանատու հյուրընկալ, ով կդառնա մեր հյուրերի առաջին շփման կետը և կապահովի ջերմ ու բարձրակարգ ընդունելություն։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում՝ ժպիտով և բարեհամբույր վերաբերմունքով
- Հյուրերի տեղավորում և սեղանների ճիշտ բաշխում
- Ամրագրումների ընդունում և վերահսկում
- Հյուրերի սպասարկման ընթացքի համակարգում
- Ռեստորանի սրահի ընդհանուր մթնոլորտի և կարգուկանոնի վերահսկում
- Հյուրերի հարցերին արագ և քաղաքավարի արձագանք
Պահանջներ
- Միջին կամ բարձրագույն կրթություն։
- Աշխատանքային փորձ պարտադիր է
Պարտադիր հմտություններ
- Գեղեցիկ և գրագետ հաղորդակցություն
- Բարեկիրթ և ժպիտով սպասարկում
- Պատասխանատվություն և կազմակերպվածություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Կոկիկ և ներկայանալի արտաքին
Ցանկալի հմտություններ
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձ
- Ամրագրման համակարգերի իմացություն
Հավելյալ նշումներ
Հերթափոխային գրաֆիկ՝ ըստ նախապես հաստատված աշխատանքային ժամանակացույցի։