Հյուրընկալ
TotoGaming
Նկարագրություն
Փնտրում ենք հյուրընկալ Երևանի, Արմավիրի և Աշտարակի սպասարկման սրահում աշխատելու համար, ով պատասխանատու է հաճախորդներին դիմավորելու, փաստաթղթերի ստուգման, հաճախորդների հանգստի նախընտրելի տարբերակները բացահայտելու կամ այլ տարբերակներ առաջարկելու համար։
Պարտականություններ
- Դիմավորել, ընդունել և ուղեկցել հյուրերին
- Տիրապետել ազատ սեղանների առկայության վերաբերյալ տեղեկատվության և դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հյուրերին
- Բացահայտել հաճախորդների պահանջմունքները
- Տրամադրել սպասարկման կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն
- Կարգավորել խնդրահարույց իրավիճակները՝ առաջարկելով բավարարող լուծում
- Փոխանցել տեղեկատվություն անմիջական ղեկավարին հաճախորդների սպասարկման ոլորտում առկա թերությունների վերաբերյալ
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարություններ, որոնք առնչվում են աշխատանքին
Պահանջներ
- Գրագետ բանավոր խոսք
- Հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն
TotoGaming-ը սկսել է իր գործունեությունը 2004 թ-ի հունիսի 10-ին և հետագա տարիների ընթացքում աստիճանաբար զարգանալով՝ վերածվել է վստահելի բրենդի խաղերի ոլորտում։ Ընկերության մատուցած ծառայությունները հասանելի են ինչպես տարբեր առցանց հարթակներում, այնպես էլ շատ հարմարավետ սպասարկման սրահներում: Մենք առաջարկում ենք հաճախորդներին ժամանցի լավագույն տարբերակները և ապահովում պրոդուկտների մեծ ընտրություն՝ սպորտային խաղադրույքներ, խաղադրույքներ կիբերսպորտի վրա, սլոթեր, Live Կազինո, TV խաղեր, Վիրտուալ սպորտ, Արագ խաղեր, հմտության խաղեր։