
Հյուրանոցի գլխավոր մենեջեր
Eighty Eight Hotel and Spa
Նկարագրություն
Eighty Eight hotel and spa հյուրանոցային համալիրը հրավիրում է աշխատանքի փորձառու գլավոր մենեջերի։
Պարտականություններ
- Կազմակերպել, վերահսկել ընդհանուր աշխատանքը, վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը և համագործակցությունը,
- Հետևել հյուրերի արձագանքներին և իրականացնել գոհունակությունը բարձրացնող քայլեր,
- Ներդնել և մշտապես կատարելագործել սպասարկման կանոններն ու ընթացակարգերը,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տուրիզմի, սերվիսի, տնտեսագիտության ոլորտներում,
- 3-4 տարի և ավել աշխատանքային փորձ հյուրանոցի գլխավոր մենեջերի հաստիքում,
- Միջազգային սպասարկման կանոնների, նորմերի և ընթացակարգերի տիրապետում, բիզնես գործընթացների կառավարման իմացություն,
- Արդյունավետ հաղորդակցական հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ ք․ Ծաղկաձոր։
Նորակառույց գերշքեղ Eighty Eight Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը համալրված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և ենթակառուցվածքներով, անգամ ամենաքմահաճ հյուրերի պահանջմունքները ու անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար։ Հյուրանոցային համալիրն ունի 126 նրբաճաշակ, տարբեր տեսակի և դասի սենյակներ ՝ կահավորված յուրահատուկ ոճով: Յոթ հարկանի շքեղ շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, սպորտ բար, հուշանվերների խանութ, բուտիկներ, մարզասրահ, առողջարանային կենտրոն՝ 38 մ երկարությամբ շքեղ լողավազանով, շոգեբաղնիք, համմամ, ժամանակակից սպա կենտրոն ՝ տարրատեսակ ծառայություններով (մերսում, բուժման տարբեր սենյակներ), մանկական խաղասենյակ, սեղանի թենիս,բիլիարդ և այլն: Հյուրանոցն առաջարկում է նաև կոնֆերանս սրահների տարբեր կատեգորիաներ՝ (Silver սրահ, Gold սրահ և Diamond սրահ) բիզնես հանդիպումների, կոնֆերանսների, թրեյնինգների, խնջույքների և տարրատեսակ միջոցառումների համար: