Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հյուրանոցի գլխավոր մենեջեր

Eighty Eight Hotel and Spa

Քաղաք` Ծաղկաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Տուրիզմ, Հյուրանոցներ, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ`
25.03.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Eighty Eight hotel and spa հյուրանոցային համալիրը աշխատանքի է հրավիրում հյուրանոցի փորձառու գլխավոր մենեջերի։

Պարտականություններ

  • կազմակերպել և վերահսկել հյուրանոցի ընդհանուր աշխատանքը,
  • վերահսկել հյուրանոցի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքը,
  • վերահսկել բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների արդյունավետ համագործակցությունը,
  • հետևել հյուրերի արձագանքներին և իրականացնել գոհունակությունը բարձրացնող քայլեր,
  • ներդնել սպասրակման կանոներ և ընթացակարգեր,
  • հետևել սպասարկման կանոնների, նորմերի և որակի պահպամանը,
  • հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն տուրիզմի, սերվիսի, տնտեսագիտության և հարակից ոլորտներում,
  • 5 տարի և ավել աշխատանքային փորձ որպես հյուրանոցի գլխավոր մենեջեր,
  • միջազգային սպասարկման կանոնների,նորմերի և ընթացակարգերի տիրապետում ,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
  • բիզնես գործընթացների կառավարման ընթացակարգերի իմացություն,
  • MS Office, E-invoicing, TrioSoft ծրագրերի իմացություն,
  • թիմ ղեկավարելու աշխատանքային փորձ
  • արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • քննադատական մտածողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային վայրը ՝ ք․ Ծաղկաձոր։

Աշխատակիցների տեղափոխումը Երևան – Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ հոգում է ընկերությունը։

Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը վերը նշված էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Ծաղկաձոր
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099884810

Նորակառույց գերշքեղ Eighty Eight Deluxe Hotel & Spa հյուրանոցային համալիրը համալրված է բոլոր անհրաժեշտ հարմարություններով և ենթակառուցվածքներով, անգամ ամենաքմահաճ հյուրերի պահանջմունքները ու անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար։ Հյուրանոցային համալիրն ունի 126 նրբաճաշակ, տարբեր տեսակի և դասի սենյակներ ՝ կահավորված յուրահատուկ ոճով: Յոթ հարկանի շքեղ շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, սպորտ բար, հուշանվերների խանութ, բուտիկներ, մարզասրահ, առողջարանային կենտրոն՝ 38 մ երկարությամբ շքեղ լողավազանով, շոգեբաղնիք, համմամ, ժամանակակից սպա կենտրոն ՝ տարրատեսակ ծառայություններով (մերսում, բուժման տարբեր սենյակներ), մանկական խաղասենյակ, սեղանի թենիս,բիլիարդ և այլն: Հյուրանոցն առաջարկում է նաև կոնֆերանս սրահների տարբեր կատեգորիաներ՝ (Silver սրահ, Gold սրահ և Diamond սրահ) բիզնես հանդիպումների, կոնֆերանսների, թրեյնինգների, խնջույքների և տարրատեսակ միջոցառումների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում