Հյուրանոցի ադմինիստրատոր (գիշեր-ցերեկ հերթափոխով)
RIS Dalma Collection Yerevan
Նկարագրություն՝
RIS Dalma Collection Yerevan տուրիստական հյուրանոցը ընդլայնում է իր թիմը և փնտրում է դինամիկ և նախաձեռնող ադմինիստրատոր։
Պարտականություններ
- Կազմակերպել check in/ check out-ի գործընթացը, դիմավորել/ճանապարհել հյուրերին, գրանցել փաստաթղթերը
- Ընդունել ամրագրումներ և ցանկացած տեսակի(կանխիկ/անկանխիկ) վճարումներ
- Արագ արձագանքել հյուրերի դժգոհություններին, լուծում տալ հնարավոր ընթացիկ խնդիրներին
- Համակարգել և վերահսկել հյուրանոցային համարների մաքրության գործընթացը
- Իրազեկել հյուրերին հյուրանոցի պայմանների և ծառայությունների մասին
Պահանջվող հմտություններ
- Անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր ազատ իմացությունը պարտադիր է
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Հյուրանոցային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Ընկերությունը տրամադրում է՝
- Թրեյնինգների մասնակցության հնարավորություն
- Ճանապարհորդական փաթեթ
- Համեղ ընդմիջումներ
- Ձեղչի քարտեր մյուս բրենդների համար
Պայմաններ
-Աշխատանքային օրեր և ժամեր՝ 2 օր աշխատանքային ՝ 08:00-20:00 և 20:00-08:00, 2 օր հանգիստ
-Աշխատավարձ՝ 150.000-200.000 ՀՀ դրամ + %-ներ
-Հասցե՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3, Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող շենքի 13-րդ հարկ։
RIS Apartments combines apartment collections of different types to meet the needs of any guest. Apartments operating under the RIS brand share a common idea: every guest should feel the sense of belonging in the environment and get the highest quality service.
As a brand of FYM Hospitality Group, RIS Dalma Collection Yerevan Hotel offers exclusive accommodation options.