
Հյուրանոցի ադմինիստրատոր
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)
ՔՈ ԴԵՐԸ
Եթե սիրում ես հյուրընկալության ոլորտը, ունես փորձառություն այդ ոլորտում, ապա ՔՈԱՖ-ի(«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը քեզ համար է։ Առավել մանրամասն․
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ և ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ (50%)
- Իրականացնել հյուրերի ժամանման, տեղավորման և մեկնման գործընթացը։
- Կատարել հյուրանոցի ամրագրումները՝ ճշգիտ գրանցելով անհրաժեշտ տվյալները։
- Արձագանքել հարցումներին և տրամադրել հյուրանոցի սենյակների, արժեքների և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն։
- Ընդունել վճարումներ՝ խիստ հետևելով ընդունված ընթացակարգին։
- Իրականացնել հյուրերի գրանցումները հյուրանոցային ծրագրում։
- Սերտ համագործակցել մաքրության պատասխանատուների հետ՝ համոզվելով, որ սենյակների կահավորանքը, մաքրությունը և պայմանները համապատասխանում են ընդունված չափանիշներին։
ՆՈՐՈԳՈՒՄ և ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ (35%)
- Հյուրերին տրամադրել տեղեկատվություն՝ վերջիններիս հանգիստը և ուղևորումը դեպի տեսարժան վայրեր կազմակերպելու վերաբերյալ։
- Ծրագրում մուտքագրել և ելքագրել ստացված և սպառված ապրանքատեսակները։
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)
- Ներկայացնել առաջարկներ՝ ուղղված ընդոնարանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում ադմինիստրատորի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Բիզնեսի գործառնությունների փոխ-ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)
- Անգլերեն և ռուսերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց իմացության։
- Համակարգչային գիտելիքների, հյուրանոցային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հյուրանոցի ադմինիստրատիվ գործառույթներին , քանի որ ունես ոլորտին համապատասխան բարձրագույն կրթություն։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություններ)
- Պատասխանատվության զգացում և կազմակերպչական հմտություններ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ, կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու կարողություն։
- Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատելու, ժամկետների պահպանման կարողություն։
ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)
- Պատրաստ մասնագիտական զարգացման։
- Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
- Սոցիալապես պատասխանատու:
- Շարունակական կրթության գաղափարի կրող:
- Պատասխանատու և հաշվետու:
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
- Կյանք փոխող աշխատանքային փորձ,
- Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջապահական ապահովագրություն,
- 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
- Կատարողականի բոնուս,
- Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը 2022թ․-ի՝ հունիսի 27-ի օրվա ավարտն է։
ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքերօժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։