
Հյուրանոցային ադմինիստրատոր
L'image Art Hotel
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
20.04.2023
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
100,000 - 110,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ
Նկարագրություն
Լիմաժ Արտ Հոթելը աշխատանքի է հրավիրում հյուրանոցային ադմինիստրատորների:
Հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, «Վերնիսաժ»-ի հարևանությամբ, ինչպես նաև Հանրապետության հրապարակից, Հայաստանի ազգային պատկերասրահից և Հայաստանի պատմության թանգարանից 450մ հեռավորության վրա։
L’image Art Hotel-ը նպատակ ունի ծանոթացնել իր հյուրերին հայ անվանի նկարիչների աշխատաքներին։ Այն իր մեջ ներառում է Սարյանի, Այվազովսկու, Սուրենյանցի, Մինաս Ավետիսյանի և այլոց աշխատանքների նմուշները, որոնց օրիգինալները գտնվում են հյուրանոցին մոտ տեղակայված Հայաստանի թանգարաններում։
Պարտականություններ
- Հյուրերի դիմավորում և ճանապարհում (check-in & check-out)
- Հեռախոսազանգերի պատասխանում
- Ամրագրումների գրանցում
- Ադմինիստրատիվ այլ գործեր
Պահանջներ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացությու
- Համակարգչային հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը` 1 օր աշխատանք, 2 օր հանգիստ, օրական 10,000 դրամ վարձավճարով: