HVAC ինժեներ (օդափոխության և չիլերային համակարգերի մասնագետ)
HVAC service
Նկարագրություն
«HVAC Service» ընկերությունն իր մասնագիտական թիմին միանալու է հրավիրում փորձառու HVAC մասնագետի/ինժեների: Աշխատանքի հիմնական ուղղությունը չիլերային և օդափոխության համակարգերի տեխնիկական սպասարկումն է: Աշխատանքները հիմնականում իրականացվելու են Երևան քաղաքում, սակայն ըստ անհրաժեշտության հնարավոր են նաև այցեր ՀՀ մարզեր: Ընկերության կողմից մասնագետին ամբողջությամբ տրամադրվում են աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պրոֆեսիոնալ գործիքները, նյութերը, ինչպես նաև ծառայողական ավտոմեքենա՝ տեղաշարժն ապահովելու համար: Բարձր աշխատավարձը երաշխավորված է։
Պարտականություններ
- Չիլերային և օդափոխության համակարգերի տեխնիկական սպասարկում
- Համակարգերի անսարքությունների ախտորոշում և վերացում
- Չիլերային համակարգերի տեղադրում և գործարկում
Պահանջներ
- Մասնագիտական կրթություն
- Պարտադիր աշխատանքային փորձ
- Բարձր պատասխանատվության զգացում
- Մասնագիտական աճի ձգտում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 09:30-ից 18:30-ը