Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հումք-նյութերի պահեստապետ

«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

«Բեկոն Պրոդուկտ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատակցի՝ հումք-նյութերի պահեստապետի հաստիքը համալրելու համար:

Քո մասին

Դու ավարտական կուրսի էնտուզիաստ ես, ճարպիկ, ակտիվ, աշխատասեր, սիրում ես թվեր, բանակցություններ, ունես վերլուծական միտք։

Պաշտոնի մասին

Ապահովել նյութական արժեքների պահպանման գործընթացների պատշաճ իրականացումը։

Հիմնական պարտականություններն են՝

  • Հումք-նյութերի պահեստի մուտքի/ ելքի կազմակերպում
  • Պահեստի փաստաթղթաշրջանառության վարում
  • Տարբեր տիպի նյութական արժեքների (հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, պատրաստի արտադրանք և այլն) ընդունում, հաշվառում, պահում և բացթողում
  • Ընդունվող նյութական արժեքների համապատասխանության ստուգում ուղեկցող փաստաթղթերի հետ
  • Ապահովել արտադրամասին անհրաժեշտ հումք-նյութերով
  • Նյութական արժեքների տեղափոխում պահման վայր, նրանց տեսակավորում՝ ըստ տեսակի, որակի, օգտագործման նպատակի կամ այլ ցուցանիշների,
  • Նյութական արժեքների պահման ճիշտ կազմակերպում՝ փչացումն ու կորուստը կանխարգելելու նպատակով
  • Օրական և ամսեկան գույքգրումների իրականացում
  • Պահեստների սանիտարական վիճակի պահպանում և հսկողություն

Պարտադիր պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն Գյուղատնտեսության, Տնտեսագիտության, Մենեջմենթի, Ֆինանսների և հարակից ոլորտներում
  • 1C -ի իմացություն
  • Մինչև 1 տարի աշխատանքային փորձ
  • Excel-գիտելիքների առկայություն
  • Վերլուծական հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Սեփական մոտեցումներն ու մեթոդներն առաջարկելու կարողություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Համակարգված աշխատելու կարողություն
  • Աշխատաժամանակի կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն)։ Սա կդիտվի որպես առավելություն

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա (հանգստյան օր՝ շաբաթ)

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք
Phone
Հեռ.
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում