Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հսկիչ, չափիչ սարքավորումների մասնագետ

"Արմենալ" ՓԲԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 350,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ`
10.10.2026

Նկարագրություն

Աշխատանքը իրականացվելու է արդյունաբերական/արտադրական միջավայրում և պահանջում է պատրաստակամություն աշխատելու արտակարգ իրավիճակների ժամանակ՝ 24/7 օպերատիվ արձագանքի ռեժիմով։

Մասնագետը պետք է կարողանա ոչ միայն վերացնել առաջացած անսարքությունը, այլև հասկանալ դրա պատճառը և առաջարկել լուծումներ՝ նման խնդիրների կրկնությունը կանխելու համար։

Աշխատանքային փորձը արդյունաբերական ձեռնարկությունում, էլեկտրատեխնիկայի կամ չափիչ համակարգերի ոլորտում կհամարվի առավելություն։

Պարտականություններ

  • Գործարանի լաբորատոր սարքավորումների տեխնիկական սպասարկում և անխափան աշխատանքի ապահովում։
  • Չափիչ և վերահսկիչ սարքավորումների ստուգում, կարգաբերում և չափաբերում (կալիբրացիա)։
  • Գործարանի հաստաչափիչների (толщиномер) տեխնիկական սպասարկում, ստուգում և աշխատանքային վիճակի ապահովում։
  • Համակարգիչների, օպերացիոն համակարգերի և անհրաժեշտ ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների հայտնաբերում և վերացում։
  • Սարքավորումների պարբերական կանխարգելիչ սպասարկման իրականացում՝ վթարների և անսարքությունների հավանականությունը նվազեցնելու նպատակով։
  • Վթարային իրավիճակներում օպերատիվ արձագանք՝ 24/7 ռեժիմով։
  • Արտադրական գործընթացի համար կարևոր սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում։
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցություն ԿԻՊիԱ, էլեկտրական, մեխանիկական և արտադրական բաժինների մասնագետների հետ՝ ընդհանուր տեխնիկական խնդիրների լուծման նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն։
  • Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի հիմունքների լավ իմացություն։
  • Էլեկտրական և էլեկտրոնային սխեմաներ կարդալու և դրանցով աշխատելու կարողություն։
  • Համակարգչային տեխնիկայի և Windows օպերացիոն համակարգերի լավ իմացություն։
  • Տեխնիկական փաստաթղթեր, սարքավորումների ձեռնարկներ և սխեմաներ կարդալու կարողություն։
  • Վթարային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և օպերատիվ արձագանքելու կարողություն։
  • Թիմում աշխատելու և այլ մասնագետների հետ համագործակցելու ունակություն։
  • Պատասխանատվություն, կարգապահություն և տեխնիկական խնդիրները մինչև վերջ հասցնելու մոտեցում։

Ընկերության մասին
address
Հասցե
Գրիբոյեդովի փող., 25
address
Աշխատակիցների քանակ
151-500
Առավելություններ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում