Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

«ԷՖՖԵԿՏ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն փնտրում է պատասխանատու և կարգապահ Հսկիչի՝ գլխավոր գրասենյակի մուտքի մոտ աշխատելու համար։

Պարտականություններ

  • Վերահսկել գլխավոր գրասենյակ աշխատակիցների և այցելուների մուտքն ու ելքը՝ ըստ սահմանված կարգի։
  • Դիմավորել այցելուներին, ճշտել այցի նպատակը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել համապատասխան աշխատակցի հետ։
  • Գրանցել այցելուներին՝ Ընկերությունում սահմանված կարգի համաձայն։
  • Հետևել Ընկերության տարածքում սահմանված կարգուկանոնի պահպանմանը։
  • Նկատված խախտումների, կասկածելի կամ արտակարգ իրավիճակների մասին անմիջապես տեղեկացնել ղեկավարին։
  • Ընդունել և հանձնել հերթափոխը՝ փոխանցելով անհրաժեշտ տեղեկատվությունը։
  • Իրականացնել այլ հարակից գործառույթներ՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։

Պահանջներ

  • Հսկիչի, անվտանգության կամ նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
  • Ուշադիր լինելու և արագ կողմնորոշվելու կարողություն։
  • Հաղորդակցման լավ հմտություններ։

Հավելյալ նշումներ

Հասցե՝ ք. Երևան Շիրակ 2/5։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ 10։00-15։00։

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան, Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 98 777287

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում