Հրուշակագործական արտադրամասի պատասխանատու
Տորթոմանիա ՍՊԸ
Նկարագրություն
«Տորթոմանիա» ընկերությունը հրավիրում է աշխատանքի հրուշակագործական արտադրամասի պատասխանատուի:
Եթե ունեք արտադրական գործընթացների կառավարման փորձ, առաջնորդելու կարողություններ և պատասխանատվության բարձր զգացում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել արտադրական գործընթացների անխափան իրականացումը,
- Կառավարել անձնակազմի աշխատանքը, բաշխել առաջադրանքներն ու վերահսկել դրանց կատարումը
- Ապահովել արտադրության պլանի ժամանակին և որակյալ իրականացումը,
- Հետևել սարքավորումների արդյունավետ շահագործմանը և ժամանակին սպասարկման կազմակերպմանը,
- Ապահովել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
- Համագործակցել լոգիստիկայի, գնումների և վաճառակետերի հետ՝ արտադրական գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ կառավարման ոլորտում, սննդի արտադրության ոլորտում փորձը կդիտվի, որպես առավելություն
- Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական ունակություններ,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների արագ լուծման կարողություն,
- MS Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի իմացությունը կդիտվի, որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Արզնու խճ. 1/20/31
- Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, ժամերը` 08:00-17։00 կամ 09:00-18:00
- Աշխատավարձը՝ բարձր
Մանրամասների զանգահարեք +374 95 965555