Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հրուշակագործ-տեխնոլոգ

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
12.11.2026

Նկարագրություն

Փնտրում ենք հրուշակագործ-տեխնոլոգ, ով պատասխանատու կլինի հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիական գործընթացի ամբողջական ցիկլի և անհատական դեմոնստրացիաների իրականացման համար։

Պարտականություններ

  • Գլխավոր հրուշակագործի հանձնարարությունների կատարում և արտադրական գործընթացների կազմակերպմանն աջակցություն։
  • Նոր հումքերի, խառնուրդների, կրեմների, գլազուրների և այլ հրուշակեղենային բաղադրիչների փորձարկում
  • Ներմուծվող հումքերի հիման վրա նոր բաղադրատոմսերի մշակում, ճշգրտում և արտադրական տեխնոլոգիական քարտերի պատրաստմանն աջակցություն։
    Պատրաստված արտադրանքի համի, կառուցվածքի, արտաքին տեսքի և կայունության գնահատում
  • Թխումներ ՀՀ ողջ տարածքում ՝ ընկերության հետ համագործակցող բոլոր գործընկերների մոտ
  • Հաճախորդների կամ գործընկերների համար դեմո-պատրաստումների և պրեզենտացիաների իրականացում։
    Հաճախորդներին հումքերի կիրառման եղանակների վերաբերյալ գործնական խորհրդատվության տրամադրում՝ գլխավոր հրուշակագործի վերահսկողությամբ։
  • Նոր արտադրանքի սեմինարների, վարպետաց դասերի և ցուցադրությունների կազմակերպմանն ու անցկացմանն աջակցություն։
    Արտադրական փորձարկումների արդյունքների գրանցում և հաշվետվությունների կազմում։
    Աշխատավայրի, սարքավորումների և գործիքների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում։

Պահանջներ

  • Հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիայի իմացություն
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • MS office-ի հաստատուն գիտելիքներ
  • Թիմում աշխատելու, հարաբերություններ ստեղծելու և պահպանելու, խնդիրները արագ լուծելու կարողություն
  • Կարգապահություն, պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ

Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Նշեք Ձեր ֆիանսական ակնկալիքը ՀՀ դրամով *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում