Հրուշակագործ
CONSERVATORY LLC
Մեր սրճարանը՝ Կոնսերվատորիա-ն, Դիլիջանում, փնտրում է հրուշակագործ՝ միանալու մեր թիմին։
Մենք պատրաստում ենք պարզ, որակյալ և թարմ աղանդեր՝ կենտրոնանալով բնական բաղադրիչների, մաքուր համերի և գեղեցիկ մատուցման վրա։ Եթե սիրում եք ստեղծել աղանդեր և կարևորում եք որակն ու մանրուքները, ուրախ կլինենք ծանոթանալ։
Պարտականություններ
-
Պատրաստել սրճարանի աղանդերն ու թխվածքները
-
Ապահովել արտադրանքի կայուն որակն ու ներկայացումը
-
Հետևել բաղադրատոմսերին և արտադրական գործընթացներին
-
Հետևել մթերքների ճիշտ պահպանման և օգտագործման կանոններին
-
Պահպանել մաքրությունն ու հիգիենան աշխատավայրում
-
Աշխատել խոհանոցային սարքավորումների հետ և պահպանել անվտանգության կանոնները
Պահանջներ
-
Աշխատանքային փորձ հրուշակագործի ցանկալի է
-
Սեր հրուշակեղենի և որակյալ արտադրանքի նկատմամբ
-
Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքներին
-
Կազմակերպվածություն և թիմում աշխատելու ունակություն
Մենք առաջարկում ենք
-
Աշխատանք ստեղծագործական և զարգացող միջավայրում
-
Մասնագիտական աճի և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն
-
Մրցունակ աշխատավարձ
-
Ընկերական և աջակցող թիմ
-
Աջակցություն Դիլիջան տեղափոխվելու հարցում (կեցություն, ադապտացիա և այլ կազմակերպչական հարցեր)
Եթե ցանկանում ես դառնալ մեր թիմի մի մասը, ուղարկիր քո CV-ն կամ կարճ ինքնաներկայացումը նշված հասցեին։
Խնդրում ենք նամակի թեմայում (Subject) նշել՝ «Հրուշակագործ»
Instagram՝ @conservatory.dilijan
📍 Դիլիջան