Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հրուշակագործ

Laki Dessert

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
04.07.2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում հրուշակագործների, ովքեր սիրում են պատրաստել։

Աշխատանքային շաբաթը՝ 6 օրյա

Պարտականություններ

  • Առկա տեսականու թխում
  • Առկա բաղադրատոմսերի միջոցով տարատեսակ խմորային արտադրանքների պատրաստում
  • Արտադրանքի որակի հետևում
  • Պահպանելով պատրաստման ժամկետները․

Պահանջներ

  • Տարիքը՝ մինչև 55 տարեկան
  • Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
  • Աշխատանքային տարածքի մաքրության պահպանում, կոկիկություն

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ մրցակցային։

Աշխ․ օրերն ու ժամերը՝ երկուշաբթից շաբաթ` 9:00-18:00

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված համարով։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ռուբինյանց փողոց, 11
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
043838323

Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե 20 տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին:

Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։

Laki-ի իմիջային դիզայնով զբաղվում է նրա Լիկայի քույրը` Յանա Մեսրոպյանը, ով պրոֆեսիոնալ դիզայներ է, և նրա  ճաշակին վստահում են բոլորը:  Իսկ Լիկայի համար մայրն ու քույրը ամեն հարցում ամենալավ հորհրդատուներն են ու աջակցները:

Laki-ին գնահատված է բարձրորակ, թարմ եւ համային ճիշտ համադրությունների շնորհիվ։ Մեծ ուշադրություն է դարձվում մատուցման ձեւին. մենք մեր գործին արվեստային մոտեցում ենք ցուցաբերում:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում