HR Specialist
ARMOS
Նկարագրություն
ARMOS-ը փնտրում է HR Specialist, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը։
Այս հաստիքը հարմար է այն մասնագետների համար, ովքեր ունեն HR ոլորտում փորձ, սիրում են աշխատել մարդկանց հետ և ցանկանում են զարգանալ դինամիկ ու աճող ընկերությունում։
Պարտականություններ
- Իրականացնել աշխատակիցների որոնման և հավաքագրման գործընթացը
- Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ
- Աջակցել աշխատակիցների անձնական գործերի և HR փաստաթղթերի վարմանը
- Կատարել ընթացիկ HR և ադմինիստրատիվ առաջադրանքներ
Պահանջներ - Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, բիզնեսի, հոգեբանության կամ հարակից ոլորտում
- Հաղորդակցման և կազմակերպչական բարձր հմտություններ
- Մարդկանց հետ աշխատելու և արդյունավետ հարաբերություններ կառուցելու կարողություն
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թիմում աշխատելու կարողություն
- Անգլերենի լավ իմացություն
Մենք առաջարկում ենք՝
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Աշխատանք իրական և բազմաբնույթ HR նախագծերի վրա
- Թիմից շարունակական աջակցություն և համագործակցություն
- HR ժամանակակից գործիքներ և մեթոդներ կիրառելու հնարավորություն
- Մասնակցություն ընկերության HR գործընթացների զարգացմանը
- Միջազգային շուկաներում գործող պրեմիում բրենդի հետ աշխատելու փորձ
- Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքի ժամեր՝ 09:00 – 18:00
- Աշխատանքի վայր՝ Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներին՝
099-011-064 կամ 033-306-308
ARMOS բրենդի պատմությունը սկսվում է սերնդեսերունդ փոխանցվող երազանքից: 1930-ականներին հիմնադրի պապը՝ տաղանդավոր կոշկակար, ստեղծեց իր առաջին զույգ կոշիկները՝ հիմք դնելով կոշկակարության ընտանեկան ավանդույթներին։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի արհավիրքներին, կոշիկի յուրահատուկ ապրանքանիշ ստեղծելու նրա ցանկությունը չմարեց։ Տարիներ անց նրա թոռը՝ Արմեն Մուրադյանը, իրականություն դարձրեց այս երազանքը՝ 1991 թվականին հիմնելով ARMOS-ը։