
HR Մենեջեր
Errand HR
Նկարագրություն
Կարծում եք՝ տաղանդավոր մենեջե՞ր եք։
Կարո՞ղ եք մարդկանց ոգեշնչել աճելու թիմային միջավայրում:
Ցանկանու՞մ եք դառնալ Errand HR Agency-ի աճող ընտանիքի մի մասը:
Ապա այս պաշտոնը հենց ձեզ համար է, առաջ գնացեք և դիմեք հիմա:
Պարտականություններ
- Ընկերության ՄՌԿ քաղաքականության և ռազմավարության մշակում,
- Հաստիքների աշխատանքային նկարագրերի և պարտականությունների մշակում,
- Հայտարարությունների տեղադրում աշխատանքի որոնման համար նախատեսված հարթակներում (ելնելով հաստիքից),
- Համապատասխան թեկնածուների ֆիլտրում և հարցազրույցների իրականացում
- Headhunting (անհրաժեշտության դեպքում)
- Աշխատանքային պայմանագրերի, ներքին իրավական ակտերի, հրամանների անհրաժեշտ փաստաթղթերի վարում համաձայն ՀՀ օրենսդրության,
- ՄՌԿ հաշվետվություննրի պատրաստում և ներկայացում տնօրինությանը,
- Անհրաժեշտության դեպքում ՄՌԿ այլ գործառույթների իրականացում,
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
- Հայերեն, ռուսերեն անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Կոնֆլիկտներ հաղթահարելու հմտություն,
- Թիմային աշխատանքի իրականացման հմտություն,
- Անկախ աշխատելու կարողություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Գործնական շփման էթիկա,
- Կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետներ պահելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին։
Գաղտնիք չէ, որ ցանկացած կազմակերպության հաջողությունը սկիզբ է առնում ճիշտ ընտրված, տաղանդավոր, աշխատասեր և պրոֆեսիոնալ մարդկային ռեսուրսներից։ Քաջատեղյակ լինելով աշխատաշուկայում առկա խնդիրներին և կարիքներին` ստեղծվեց Errand HR Agency-ն: Ընկերության նպատակն է օգնել գործատուներին գտնել առավել համապատասխան մասնագետներ և օգնել մասնագետներին գտնել իրենց երազանքի աշխատանքը։ Մենք մատուցում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հավաքագրումը, headhunting-ը, խորհրդատվությունը, փաստաթղթաշրջանառությունը, թիմի վերապատրաստումը և զարգացումը, թիմբիլդինգների կազմակերպումը և այլ համապատասխան ծառայություններ՝ ըստ կազմակերպության պահանջի։ Errand HR Agency-ն գործունեություն է ծավալում ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտերկրում։ Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցելու կարևորությունը: