HR մասնագետ / Recruitment Specialist
ՎԱԿ ՄԵՏԱԼ ՍՊԸ
Նկարագրություն
ՎԱԿ ՄԵՏԱԼ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Հավաքագրման մասնագետի (Recruitment Specialist)։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացները
- Իրականացնել թեկնածուների որոնում (Candidate Sourcing) տարբեր հարթակներում (օր.՝ LinkedIn և այլն)
- Պլանավորել և անցկացնել թեկնածուների հարցազրույցներ
- Ապահովել թեկնածուների տվյալների և փաստաթղթերի պատշաճ վարում և համակարգում
- Մասնակցել ընտրության գործընթացների գնահատման և վերլուծության աշխատանքներին
- Համագործակցել բաժնի ղեկավարների հետ՝ բացահայտելու թափուր հաստիքների պահանջներն ու անհրաժեշտ հմտությունները
- Աջակցել թիմային աշխատանքին և ապահովել արդյունավետ հաղորդակցություն թեկնածուների ու կազմակերպության միջև
- Պատրաստել HR հաշվետվություններ և իրականացնել հավաքագրման գործընթացների վերլուծություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մենեջմենթի, մարդկային ռեսուրսների կառավարման կամ հարակից ոլորտներում
- 1-3 տարվա ակտիվ հավաքագրում իրականացրած աշխատանքային փորձ
- HR գործընթացների գերազանց իմացություն
- MS Office ծրագրերի լավ իմացություն
- Հայերենի գերազանց, օտար լեզուների (անգլերեն/ռուսերեն) լավ իմացություն
- Թեկնածուների որոնման և Candidate Sourcing փորձ (LinkedIn և այլ մասնագիտական հարթակներում)
- Բարձր մակարդակի հաղորդակցման և բանակցությունների հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
Վակ Մետալը մետաղական արտադրանքի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություն է Հայաստանում, որը հիմնադրվել է 2005 թվականին եւ կարճ ժամանակում դարձել առաջատարներից մեկը հայաստանյան շուկայում:
Վակ Մետալը զբաղվում է միմիայն բարձրորակ մետաղական արտադրանքի ներմուծմամբ: Ռուսական, ուկրաինական, իրանական մետաղների ամենաորակյալ ու բազմազան տեսականին թույլ կտա սպառողին ընտրելու նախընտրած տեսակի ու չափերի մետաղական ապրանքներ ու կառուցվածքներ:
Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «ոչ ազնիվ մետաղ՝ ազնիվ աշխատանք», ձեռք ենք բերել մեծաթիվ հավատարիմ հաճախորդներ, ինչն էլ մեր թիվ մեկ նվաճումն է: