Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
30.08.2026

Նկարագրություն

Կենտրոն անշարժ գույքի ընկերությունը փնտրում է նախաձեռնող, կազմակերպված և պատասխանատու HR մասնագետի, ով կկազմակերպի և կզարգացնի ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները՝ սկսած աշխատակիցների հավաքագրումից մինչև նրանց ադապտացիան, զարգացումն ու աշխատանքային արդյունավետության բարձրացումը։

Պարտականություններ

  • Իրականացնել աշխատակիցների հավաքագրման ամբողջ գործընթացը՝ հաստիքների հրապարակումից մինչև աշխատանքի ընդունում։
  • Կազմակերպել և անցկացնել հարցազրույցներ, գնահատել թեկնածուների մասնագիտական և անձնական հմտությունները։
  • Ապահովել նոր աշխատակիցների ադապտացիայի գործընթացը։
  • Վարել և թարմացնել աշխատակիցների անձնական գործերն ու HR փաստաթղթաշրջանառությունը։
  • Մշակել և ներդնել աշխատակիցների գնահատման և զարգացման համակարգեր։
  • Կազմակերպել վերապատրաստումներ, թիմային միջոցառումներ և կորպորատիվ նախաձեռնություններ։
  • Հետևել աշխատակիցների կարգապահությանը, աշխատանքային կանոնների պահպանմանը և ներքին ընթացակարգերի կիրառմանը։
  • Համագործակցել ղեկավարների հետ՝ անձնակազմի կարիքների բացահայտման և թիմերի համալրման նպատակով։
  • Մասնակցել HR քաղաքականությունների և ներքին կանոնակարգերի մշակմանն ու կատարելագործմանը։
  • Պատրաստել HR հաշվետվություններ և վերլուծություններ։
  • Աջակցել ընկերության դրական կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (Մարդկային ռեսուրսների կառավարում, կառավարում և հարակից ոլորտներում)։
  • Աշխատանքային փորձը կդիտվի , որպես առավելություն։
  • Հարցազրույցներ վարելու և թեկնածուների գնահատման ունակություն։
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների իմացություն։
  • Հայերենի գերազանց , ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
  • MS Office ծրագրերի ազատ տիրապետում։
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ։
  • Բարձր պատասխանատվության զգացում, կազմակերպվածություն և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
  • Թիմային աշխատանքի և խնդիրների արագ լուծման հմտություններ։
  • Նախաձեռնողականություն և զարգանալու ցանկություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրերը՝ 5 օր աշխատանքային, 2 հանգստյան օր,
  • Աշխատանքային ժամերը` 10.00-19.00,13.00-14.00 ընդմիջում:
Ընկերության մասին
address
Հասցե
Սպենդիարյան փողոց 4շ, 6 տարածք, Երևան, Հայաստան
address
Աշխատակիցների քանակ
51-150

Ընկերության մասին

Kentron Real Estate-ը ժամանակակից և արագ զարգացող անշարժ գույքի գործակալություն է, որի պատմությունը սկսվեց 2005 թվականին։ Թիմի անշեղ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով և ոլորտի խորքային փորձով ստեղծեցինք մի կարևոր արժեք՝ վստահությունը, որը դարձավ «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության հիմքը։

Այսօր մենք հպարտությամբ կանգնած ենք որպես Հայաստանի առաջատար անշարժ գույքի գործակալություններից մեկը՝ առաջնորդվելով մեր նշանաբանով․

«Վստահությունն ամենամեծ կապիտալն է»

Ընկերությունը գործում է Երևանի կենտրոնում և մասնագիտացած է բնակարանների, առևտրային տարածքների և ներդրումային անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ոլորտում։

Kentron անշարժ գույքի գործակալությունում յուրաքանչյուր աշխատակից մասնակցում է վստահելի և արդյունքակենտրոն թիմի կառուցմանը, որտեղ անհատական աճն ու թիմային հաջողությունը ձեռքը ձեռքի տված են գնում։

Մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ թե՛ հաճախորդների, թե՛ մեր թիմի անդամների հետ՝ հիմնվելով վստահության, պրոֆեսիոնալիզմի և արդյունքի վրա։

Մենք առաջարկում ենք՝

  • Անշարժ գույքի շուկայի խորքային վերլուծություն
    Վերլուծում ենք շուկան, գնահատում գույքի իրական արժեքը և առաջարկում ռազմավարական մոտեցում՝ առավել շահավետ գործարքի համար։
  • Անվճար մասնագիտական խորհրդատվություն
    Տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն պատասխանելով բոլոր հարցերին և առաջարկելով լավագույն լուծումները։
  • Համապարփակ իրավաբանական աջակցություն
    Ապահովում ենք գործարքների իրավական ճշգրտություն և անվտանգություն՝ փաստաթղթային ամբողջական վերահսկողությամբ։
  • Պրոֆեսիոնալ լուսանկարահանում և վիդեո նկարահանում
    Գույքը ներկայացնում ենք բարձրորակ վիզուալներով՝ ապահովելով առավելագույն ուշադրություն և արագ վաճառք։
  • Թիրախավորված գովազդ սոցիալական մեդիա հարթակներում
    Օգտագործում ենք ժամանակակից մարքեթինգային գործիքներ՝ գույքը ճիշտ լսարանին հասցնելու համար։
  • Շինարարական և վերանորոգման ծառայություններ
    Առաջարկում ենք նաև վերանորոգման և բարելավման լուծումներ՝ գույքի արժեքն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։

Ինչու աշխատել մեզ մոտ

Մասնագիտական զարգացում

✔ Կարիերայի արագ աճ

✔ Մրցունակ աշխատավարձ

✔ Պրոֆեսիոնալ վերապատրաստում

✔ Արդյունքակենտրոն մշակույթ

✔ Աջակցող թիմային միջավայր

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Trainings
Թրեյնինգներ
Sports Package
Սպորտային փաթեթ
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում