
HR մասնագետ
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
<<Կալիբրի>>-ն առաջատար անշարժ գույքի ընկերություն է, Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի խորհրդի անդամ: Վաճառել ենք շուրջ $20,000,000 ընդհանուր արժեքով անշարժ գույք, օգտագործելով Հյուսիսային Ամերիկայի ամենաարդյունավետ տեխնոլոգիան։ Օգնել ենք հարյուրավոր հաճախորդներին գնել, վաճառել, վարձակալել և վարձակալության տալ իրենց անշարժ գույքը: Մենք համալրում ենք մեր թիմը այն մարդկանցով, ովքեր ուզում են դառնալ միջազգային ստանդարտներով աշխատող ընկերության կարևոր մասը:
Մենք փնտրում ենք ՄՌԿ մասնագետի, ում նպատակն է ապահովել ընկերության բաժինները բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներով։ Ով կիրականացնի ամբողջ հավաքագրման ցիկլը՝ թեկնածուների որոնումից մինչև աշխատանքի ընդունում, ապահովելով գործառույթների և ընկերության արժեքների համապատասխանություն։ Այս հաստիքը խթանում է թիմի կայուն զարգացմանը և աշխատակիցների որակի բարձր մակարդակը։
Հաստիքի արդյունքը։ Բարձր արդյունավետությամբ, ընկերության արժեքներին, ստանդարտներին և պահանջներին համապատասխանող, ուսուցում անցած աշխատակիցներ, որոնք արտադրում են իրենց հաստիքի արդյունքը և նպաստում կազմակերպության կայուն զարգացմանը։
Պարտականություններ
- Վերլուծել ընկերության բիզնես-պրոցեսները, գտնել զարգացումը խոչընդոտող հատվածները և լրացնել կամ փոխարինել մարդկանց հաստիքներում,
- Պատրաստել գրավիչ և հստակ թափուր հաստիքների հայտարարություններ և տարածել դրանք համապատասխան հարթակներում,
- Կառավարել թեքնածուների բազան, պահպանել տվյալները CRM համակարգում,
- Նախնական զտում՝ ռեզյումեների վերլուծություն և թեքնածուների ընտրություն,
- Իրականացնել հեռախոսազրույցներ և հարցազրույցներ՝ թեկնածուի մոտիվացիայի, փորձի և ընկերության արժեքներին համապատասխանության գնահատման համար,
- Կազմակերպել աշխատանքի առաջարկի ներկայացման և պայմանագրային գործընթացը,
- Անցկացնել ուսուցում և թեստավորում նոր թեկնածուի հետ,
- Մասնակցել աշխատակիցների ներգրավման, ուսուցման, ադապտացիայի և փորձաշրջանի կազմակերպմանը,
- Իրականացնել որոնում և ակտիվ հավաքագրում (headhunting) մասնագիտական հարթակներում։
Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք ՝
- Ունեք առնվազն 1 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում, մասնավորապես հավաքագրման գործընթացում,
- Հաղորդակցման, բանակցային և թիմային աշխատանքի զարգացած հմտություններ,
- Ունեք գրագետ, գեղեցիկ բանավոր և գրավոր խոսք,
- Տիրապետում եք ռուսերեն և անգլերեն լեզուներին,
- Սիրում եք շփվել մարդկանց հետ և հեշտությամբ կարողանում եք ստեղծել վստահելի հարաբերություններ,
- Կարողանում եք ժամանակը ճիշտ կառավարել,
- Ունակ եք ինքնուրույն որոշումներ կայացնելու,
- Ունեք համակարգչային գիտելիքներ։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք,
- Ֆիքսված աշխատավարձ,
- Գրասենյակը գտնվում է կենտրոնում ՝ Իսահակյան 8 հասցեում։
Բոնուսներ
- Թրեյնինգներ, ուսուցման համակարգ,
- Հարմարավետ գրասենյակ կենտրոնում,
- Բարեկեցիկ և հարմարավետ աշխատանքային միջավայր,
- Զարգացող և արդյունքին հիմնված ընկերություն,
- Ամսեկան և եռամսյակային պարգևատրումներ։
Եթե դուք կարդացել եք հայտարարությունը մինչև վերջ և կարծում եք, որ տվյալ աշխատանքը համապատասխանում է ձեզ, ապա ուղարկեք ձեր ինքնակենսագրականը։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։