Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

HR հավաքագրող

Zovq Supermarket

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-250,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
25.12.2026

Նկարագրություն

Մեր ընկերությունը փնտրում է նպատակասլաց և հաղորդակցվող HR հավաքագրող, ով կմիանա մեր թիմին և կնպաստի լավագույն մասնագետների ներգրավմանը:

Պարտականություններ

  • Իրականացնել հավաքագրման ամբողջական ցիկլը՝ ընկերության կարիքներին և հաստատված պլաններին համապատասխան՝ կիրառելով հավաքագրման ստանդարտ և այլընտրանքային մեթոդներ
  • Հստակեցնել և պարբերաբար թարմացնել հաստիքների աշխատանքային նկարագրությունները
  • Իրականացնել թեկնածուների ակտիվ որոնում և նախնական ընտրություն
  • Անցկացնել թեկնածուների հեռախոսային հարցազրույցներ
  • Համագործակցել մասնաճյուղերի պատասխանատուների հետ հավաքագրման գործընթացի բոլոր փուլերում
  • Անընդհատ փնտրել և գործարկել նորարար միջոցներ՝ հաստիքների արագ և արդյունավետ համալրման նպատակով:

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա փորձ ՄՌԿ/ հավաքագրման ոլորտում(ռիթեյլի կամ զանգվածային հավաքագրման փորձը կդիտվի որպես առավելություն)
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռեուսերենի լավ իմացություն
  • MS Office-ի, Google Workspace-ի 7 հավաքագրման համար անհրաժեշտ թվային գործիքների գերազանց տիրապետում
  • Հաղորդակցման, բանակցելու և հարցազրույցներ վարելու հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն
  • Նախաձեռնողականություն, ճկունություն և թիմում արդյունավետ աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը 6 օրյա է՝ 10:00-18:00

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
+374 95 921211

«Զովք» սուպերմարկետների ցանցը սկսել է իր պատմությունը 1999թ-ից, երբ բացվեց առաջին մթերային խանութը` Նալբանդյան 102 հասցեում: Այն շատ կարճ ժամանակում գրավեց հաճախորդների վստահությունը, ճանաչվեց իր տեսականու լիությամբ, ինչպես նաև սպասարկման և ապրանքի բարձր որակով: Պահպանելով մեր արժեքները՝ «Զովք» ցանցը սկսեց մեծանալ և այսօր ունենք 36 մասնաճյուղ։
«Զովք» սուպերմարկետների ցանցը աճում և ընդլայնվում է, բացվում են նոր մասնաճյուղեր, իսկ գործողները բարելավվում են՝ համաձայն հաճախորդների աճող կարիքների: Մենք միշտ ուրախ ենք տեսնել Ձեզ «Զովքում»:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում