Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

HR Assistant

Carrefour Armenia

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
22.08.2026

Նկարագրություն

Carrefour Armenia-ն ընդլայնում է իր HR թիմը և փնտրում է Junior Recruiter / HR Assistant, ով կմիանա մեզ և կնպաստի հավաքագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաև HR բաժնի ամենօրյա աշխատանքների իրականացմանը։

Պարտականություններ

  • Պատրաստել թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ
  • Իրականացնել ինքնակենսագրականների (CV) նախնական ուսումնասիրություն և թեկնածուների առաջնային գնահատում
  • Կազմակերպել և համակարգել հարցազրույցները
  • Վարել և թարմացնել թեկնածուների տվյալների բազան
  • Աջակցել նոր աշխատակիցների ընդունման (Onboarding) գործընթացին
  • Կատարել HR բաժնի ընթացիկ վարչական և կազմակերպչական աշխատանքները
  • Աջակցել ներքին հաղորդակցման, կորպորատիվ միջոցառումների և HR նախագծերի կազմակերպմանը
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարդկային ռեսուրսների կառավարման, կառավարման, հոգեբանության կամ հարակից ոլորտներում)
  • Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
  • Բարձր հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ
  • MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) լավ իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի կամ ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Գրաֆիկ ՝ 6 օրյա, երկ․-շաբաթ

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում