Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

HR ադմինիստրատիվ օգնական

Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
07.11.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք HR ադմինիստրատիվ օգնական, ով ցանկանում է սովորել ամենապահանջված մասնագիտությունը ամենաժամանակակից ոլորտում։

Պարտականություններ

  • Աջակցել HR գործընթացների կազմակերպմանն ու համակարգմանը, վարել համապատասխան փաստաթղթեր

  • Նպաստել Ընկերության կորպորատիվ մշակույթի զարգացմանը՝ աջակցելով տարբեր միջոցառումների կազմակերպմանը

  • Իրականացնել մուտքային/ելքային փաստաթղթերի մշակում

  • Վարել մուտքային և ելքային նամակագրություններ

  • Կազմակերպել և պահպանել փաստաթղթաշրջանառություն

  • Կազմակերպել և վերահսկել գրասենյակի առօրյա աշխատանքները

  • Հետևել կուրիերային/առաքման ծառայությունների աշխատանքին՝ համագործակցելով մատակարարների հետ

  • Կատարել այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ

Պահանջներ

  • Հայերենի գերազանց իմացություն (գրագետ բանավոր և գրավոր խոսք)

  • Համակարգչային գրագիտություն` "MS Office" (Word, Excel, Powerpoint) ծրագրերի, ինչպես նաև Canva հարթակի և ժամանակակից AI գործիքների իմացություն և արդյունավետ կիրառելու հմտություն, էլ․ փոստի (mail/gmail, google chat/calendar, outlook) կառավարելու հմտություններ

  • Պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն

  • Հաղորդակցման բարձր հմտություններ և թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն

  • Նախաձեռնողականություն և ստեղծագործ մտածողություն

  • Կազմակերպչական ունակություններ

  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Մեր ընկերությունն առաջարկում է՝

  • Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում
  • Աշխատանք պրոֆեսիոնալ թիմում
  • Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում
  • Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն

ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ:

Ընկերության մասին
address
Հասցե
Դավիթ Բեկ 1/25
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
37441441431

Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին՝ երկար տարիների փորձ ունեցող հմուտ, բարձրագույն որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Մեր թիմի տեսլականն է՝ ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան շինություններ` օգտագործելով միայն որակյալ նյութեր, սարքավորումներ և կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։ Կարճ ժամանակում Դ ԵՎ Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն հասցրել է վայելել հավատարիմ գործընկերների և շնորհակալ հաճախորդների վստահությունը, ինչն էլ մեր թիմի աշխատանքի հիմնական նպատակն է: Մեր պրոֆեսիոնալիզմի և որակի լավագույն վկայությունն արդեն իսկ հաջողությամբ շահագործման հանձնված «Լույսեր» բնակելի թաղամասն է։ Այսօր ընկերությունը շարունակում է իր ընդարձակումը՝ իրականացնելով այնպիսի մասշտաբային ընթացիկ նախագծեր, ինչպիսիք են «Դալան» տեխնոպարկը, «Skyline» բնակելի համալիրը և այլն․․․։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում