Հոսքագծի օպերատոր
AREX Co
Նկարագրություն
Մետաղական արտադրւթյունում՝ պրոֆիլներ արտադրող հաստոցների կարգաբերման համար պահանջվում է հոսքագծի օպերատոր:
Պարտականություններ
- Արտադրական հաստոցների շահագործում,Տեխնիկական Շահագործում
- Ըստ արտադրական պլանի ` համապատասխան արտադրանքի թողարկում,
- Խոտան արտադրանքի թողարկման կանխում,
- Արտադրական հաստոցների անխափան աշխատանքի ապահովում։
Պահանջներ
- Մեխանիկ-օպերատորի աշխատանքային փորձ,
- Պատասխանատվության զգացում և կարգապահություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Տեխնիկական կրթութունը կդիտվի, որպես առավելություն։
«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։